Գլխին ստացած մահացու հրազենային վիրավորումից զինվոր է զոհվել

- in Պաշտոնական
Zinvor

Պարտադիր ժամկետային զինծառայող Հենրիկ Արամյանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Այս մասին հայտնում են ՔԿ լրատվական ծառայությունից:

Մայիսի 19-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում՝ գլխի շրջանում մահացու հրազենային վնասվածք է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Հենրիկ Արամյանը:

Դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, և կատարվում է նախաքննություն:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ:

Երեկ մահացած ժամկետային զինծառայող, շարքային Հենրիկ Արամյանը Լոռու մարզի Գուգարք գյուղից էր, 1,5 տարվա ծառայող: Տեղեկությունը ՀԺ-ի հետ զրույցում հայտնեց Գուգարքի գյուղապետ Աշոտ Աշուղյանը: Թե ինչ հանգամանքներում է կատարվել դեպքը, գյուղապետը դեռ չգիտի: «Թե ինչ է տեղի ունեցել, չեմ կարող ասել, չգիտեմ: Իրենից փոքր ուսանող քույր ունի, հայր ու մայր, նոր եմ իրենց տնից գալիս, բայց դեպքի մասին ոչ մի տեղեկություն չունեմ»,- ասաց Աշոտ Աշուղյանը:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments