ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վրդովվեց «Լուսավոր Հայասան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանի հարցից:

Արմեն Եղիազարյանն ասաց, որ վարչապետն իր Ֆեյսբուքի էջում տարածել է Գևոգ Գորգիսյանի հետ հարց ու պատասխանի տեսանյութը և այն վերնագրել. «Արդյոք կարո՞ղ է ընդդիմությունն է ատկատներ ստանում»:

«Այսինքն՝ դուք ուղղակիորեն տարածում եք մեր կուսակցության պատգամավորի խոսքը՝ մեկնաբանելով, որ միգուցե ընդդիմությունն ստանում է  ատկատներ: Ես գտնում եմ, որ չի կարելի ուղղակիորեն մարդկանց մատնանշել, եթե կան դեպքեր, բարձրաձայնք, եթե չկան, մեզ օրինակ մի բերեք»,- ասաց Եղիազարյանը:

Վարչապետն ի պատասխան ասաց. «Կներեք, եթե ձեր խմբակցության պատգամավորը մեզ հարցնում է՝ կարո՞ղ ա դուք ատկատ եք վերցնում, կարո՞ղ ա դուք կոռումպացված եք, մենք էլ ասում ենք՝ կարո՞ղ ա դուք եք կոռումպացված: Էդ ո՞նց է՝ ձեզ կարելի է հարց տալ, մեզ չի կարելի հարց տալ: Ձեր պատգամավորը հարցնում է՝ ձեր բարեկամի ընտանիքի անդամը կեղծիքի մեջ ներգրավվա՞ծ է, ես էլ հարցնում եմ՝ կարո՞ղ ա պատահի ձեր ընտանիքի անդամն է կեղծիքի մեջ ներգրավված, կարո՞ղ է պարզվի մի հատ էլ հետախուզվում է: Այսինքն՝ ձեզ կարելի է ինչ ասես ասել, մտածում եք՝ հակադարձում չեք ստանալո՞ւ: Էդ ո՞նց ա, դուք դնում հարցնում եք՝ ճի՞շտ է, որ մաքսանենգություն եք անում, դե հերքեք: Դուք գնացեք հերքեք, կարո՞ղ է ատկատ եք վերցնում, կարո՞ղ է ընդհանրապես էդ ծխախոտների մաքսանենգությունից փայ ունեն բոլոր նրանք, ովքեր բարձրաձայնում են: Գնացեք հերքեք, սրանից հետո դուք եք հերքելու ամեն ինչ»:

Spread the love