ԱԱԾ սպայի մասին իմ պատկերացումները և Արթուր Վանեցյանի պատկերացումները կտրականապես տարբեր են: Այս մասին «Առաջին լրատվական.-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Մանուկյանը:

Անդրադառնալով Վանեցյանի այսօրվա հայտարարությանը, թե հումանիտար աղետից խուսափելու համար անհրաժեշտ է նոր՝ հակաճգնաժամային կառավարություն, որը համախմբելով բոլոր կարող ուժերը, դուրս կբերի երկիրը այս ծանր իրավիճակից, «Իմ քայլի» պատգամավորն ասաց. «Ես չեմ պատկերացնում, որ ԱԱԾ տնօրենին կարող են գաղտնալսել: Դա նույնն է, որ ես բեմում 2,5 ժամ ոչ մի բառ չարտասանեմ, բայց լինեմ գլխավոր դերում: Այդպես ձախողել այդ պաշտոնը… եթե մարդը մի պաշտոնում ձախողակ է, նշանակում է՝ մյուս դիրքերում էլ է ձախողակ: Եթե մարդը այդնքան մեծ պաշտոնում այդպիսի ձախողում ունի, ես կարծում եմ՝ իր բոլոր մտքերը ձախողակի մտքեր են»: