Երևանի քաղաքապետարանի մի քանի աշխատակցի մոտ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդություն։

Այս մասին Երևանի ավագանու նիստի ժամանակ ասաց քաղաքապետ Հայկ Մարությանը:

«Շնորհակալ եմ, որ այսօր մեծ կազմով ներկա եք՝ ավագանու 51 անդամ, շնորհակալ եմ նաև նիստին դիմակներով ներկայանալու համար։ Սկսած մարտ ամսից թե՛ քաղաքապետարանը, թե՛ ավագանին, գրեթե միշտ, ավագանու նիստերին բոլորը եղել են դիմակներով։ Մենք պահել ենք անվտանգության կանոնները պանդեմիայի ժամանակ»,- նշեց Մարությանը։

Նա տեղեկացրեց, որ, չնայած դրան,  քաղաքապետարանում կան կորոնավիրուսի վարակման հաստատված դեպքեր, սակայն դրանք շատ քիչ են։

Spread the love