ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն ինքնամեկուսացել է։ Այս մասին ասաց նախարարի մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանը։

«Նախարարությունում եղել են կորոնավիրուսով վարակման դեպքեր, այդ իսկ պատճառով Բաթոյանն ինքնամեկուսացել է։ Նա հանձնել է թեստը, որը բացասական է եղել»,- նշեց Մարտիրոսյանը։

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ կորոնավիրուսի հետ կապված տեղեկանք էր ուզել՝ մեր հանրության շրջանում առկա տրամադրությունների վերաբերյալ: «Եվ այնտեղից զարմանալի փաստեր իմացա: Հանրության շրջանում նույնիսկ քննարկվում է, որ կառավարությունը մարդկանց փող է տալիս, որպեսզի նրանք համաձայնեն դառնալ կորոնավիրուսի պացիենտ, այսինքն՝ դրական ախտորոշումով: Եվ դա ունի կոնկրետ բացատրություն՝ իբր միջազգային օգնություն ստանալու համար շատ կարևոր է հիվանդների ու մահերի թիվը: Ասում են՝ այլ հիվանդություններով գրանցված մահերը գրանցում են որպես կորոնավիրուսով պայմանավորված մահեր: Սիրելի հայրենակիցներ, ուզում եմ ընդգծել՝ կորոնավիրուսի առաջին օրվանից մենք որևէ ոչ ստույգ տեղեկատվություն  հանրությանը չենք հաղորդել»,- հայտարարեց Փաշինյանը՝ կոչ անելով տուրք չտալ նման խոսակցություններին:

Spread the love
  •   
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •