«Էդմոն Մարուքյանը համաճարակից հետո հիշվելու է որպես դիմակ չկրելու համար պայքարող անձ»,- այս մասին ԱԺ նիստում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը:

Նա նշեց, որ ուզում է մի աբսուրդի մասին խոսել: «Պարոն Մարուքյանը միշտ սիրում է ասել՝ ես՝ երրորդ ուժի ղեկավարս: Նայեք, տեսեք ի՞նչ է կատարվում, խորհրդարանական երրորդ ուժի ղեկավարը այն պայմաններում, որ Հայաստանում օրական կորոնավիրուսի մոտ 400 դեպք է գրանցվում, այ պայմաններում, երբ երեկ գրանցվել է 6 մահ, այսօր՝ 4 մահ, երբ պարետատունը, կառավարությունը, լսարան ունեցող բոլոր մարդիկ պետք է պրոպագանդեն, որ մարդիկ կրեն դիմակ, որովհետև ապացուցված է, որ դիմակ կրելն էապես նվազեցնում է  համաճարակի նվազումը, էս մարդը եկել ԱԺ-ում կռվում է դիմակ չկրելու իրավունքի համար: Սա խայտառակություն է, անպատասխանատվության գագաթնակետն է»,- ասաց Ռուբինյանը: Նա նշեց, որ սպասում են, որ նույնիսկ վաղը Էդմոն Մարուքյանը ասուլիս կհրավիրի ու կասի՝ դիմակ չկրելն օգտագործում են, որպեսզի լռեցնեն ընդդիմությանը:

Spread the love