Vostikan

Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցի տեսախցիկներից մեկը մայիսի 14-ի ժամը 14.35-ի սահմաններում արձանագրել է, թե ինչպես է մի տղամարդ բացահայտ հափշտակում մթերային խանութի դիմաց կանգնած կնոջ դրամապանակն ու փախչում։ Կինն օգնություն է կանչում ու վայրկյաններ անց կողոպտչի ուղղությամբ վազում է մի տղամարդ։

Հետապնդողը ոստիկանության Վաղարշապատի բաժնի անչափահասների գործերով օպերլիազորներից էր, որը տարածքում ծառայող գործընկերների օգնությամբ բռնում է կողոպուտ կատարած անձին ու բերման ենթարկում բաժին։ Խոսքը Արմավիրի մարզի Ակնաշեն գյուղի բնակիչ, 38-ամյա տղամարդու մասին է, որը բերման ենթարկվելուց հետո ձերբակալվեց։ Կնոջից հափշտակած դրամապանակը, որի մեջ 30 հազար դրամ, 30 դոլար ու 230 եվրո կար, վերադարձվեց տուժողին։