hretani zenq

Մարտավարական բարդ իրավիճակներում հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողների արագ և ճշգրիտ գործելու հմտությունները զարգացնելու նպատակով 3-րդ զորամիավորումում անցկացվել է մարտավարամասնագիտական պարապմունք:

Անձնակազմը հատուկ հնարքների կիրառմամբ գերազանց կատարել  է առաջադրված խնդիրները, գրավել պայմանական հակառակորդի բարձրադիր հենակետերը և կազմակերպել պաշտպանություն նոր դիրքերում:

2-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկի ստորաբաժանումների ներգրավմամբ մայիսի 4-ին անցկացվել է գումարտակային մարտավարական զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ:

Ըստ զորավարժության սցենարի՝ պայմանական հակառակորդի հարձակումից հետո ստորաբաժանումներն անցել են հակահարձակման, խոցել հակառակորդի հրամանատարական կետն ու ոչնչացրել զրահատեխնիկան, տեղեկացնում են ՊՆ-ից:

Spread the love