Թրամփն Ալիեւին ուղերձում «մոռացել է» Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին

- in Միջազգային

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին շնորհավորական նամակ է ուղարկել մայիսի 28-ի՝ Հանրապետության օրվա առթիվ:

Դրանում չկա Բաքվի փափագած հիշատակումը տարածքային ամբողջականության մասին, կա միայն ակնարկ, որ Ադրբեջանը հետաքրքիր է ԱՄՆ-ին որպես Ռուսաստանի էներգետիկ այլընտրանք: ԱՄՆ-ն նաեւ աջակցելու է հակամարտության խաղաղ կարգավորմանը:

«ԱՄՆ-ն աջակցում է Ադրբեջանի ինքնիշխանությանն ու անկախությանը:

ԱՄՆ-ն ու Ադրբեջանը շուրջ 30 տարի համագործակցել են հանուն միջազգային անվտանգության, դեպի Եվրոպա էներգակիրների մատակարարման ուղիների եւ աղբյուրների դիվերսիֆակացման ու երկու մեծ ժողովուրդների փայլուն ապագայի կառուցման ուղղությամբ:

Մենք գնահատում ենք Ադրբեջանի էական ներդրումն այդ ոլորտներում, խրախուսում ժողովրդավարական կառավարման խթանմանն ուղղված բոլոր քայլերը, որոնց խոստացել ենք աջակցել, ինչպես նաեւ իրավունքների ու ազատությունների պաշտպանությունը: Այժմ, երբ բախվել ենք կորոնավիրուսի համավարակին, ԱՄՆ-ն ադրբեջանցի ժողովրդի կողքին է:

Որպես Մինսկի խմբի համանախագահներից մեկը՝ մենք շարունակում ենք մեր մասնակցությունը ղարաբաղյան հակամարտության խաղաղ ու կայուն կարգավորմանը», նշված է նամակում:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments