ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում տեղի է ունեցել ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանի և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանի մասնակցությամբ նիստը։

«Բավականին կառուցողական անցավ քննարկումը: Ես բավականին գոհ եմ և վստահ եմ, որ հետագա մեր գործունեության համար օգտակար աշխատանք իրականացրինք այսօր: Չի բացառվում, որ հետագայում էլի լինեն քննարկումներ հենց նույն թեմայով: Քննարկումը փակ անցկացնելու որոշումը հանձնաժողովինն է: Քննարկումների այս փուլում, ես չեմ կարող ձեզ հետ կիսվել բովանդակության մանրամասներով»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավար Մխիթար Հայրապետյանը:

Համակարգային խնդիրներ կան, որ պետք է լուծվեն։ ԱԺ-ում ԿԳՄՍ փոխնախարարի մասնակցությամբ ԱԺ փակ նիստից հետո ասաց ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանը։

Ինչ վերաբերում է դիմումը հետ վերցնելուն՝ Գոգյանն ասաց. «Ըստ ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 3 աշխատանքային օրվա ընթացքում կարող եմ հետ վերցնել, ինչի ժամկետն արդեն սպառվել է»։

Թեև հայտնվող աջակցությունները իրավական ուժ չունեն, բայց ինձ հաճելի են։ Մի աղջիկ, որին մերժել էինք արտագրության համար, նույնիսկ շնորհակալություն է հայտնել՝ ասելով, որ մեր շնորհիվ իմացավ, թե ինչ է գիտական աշխատությունը,- ասաց Գոգյանը։

Spread the love