Ի՞նչ պատահեց, երբ շաքարամանում մի քանի կտոր շաքար ավելացավ

- in Կեղտոտ լվացք

Անգամ ամենաաննշան հաջողությունը կատաղության տենդ է առաջացնում այդ հաջողությանն անհաղորդ մարդկանց մոտ, որը նրանց ստիպում է դիմել հնարավոր և անհնար բոլոր միջոցների, այդ թվում նաև փորձված տակտիկական միջոցներից ապատեղեկատվությանը, որի ցավալի հետևանքների մասին ավելորդ է անգամ խոսել։

Սակայն այդ փորձված տակտիկական քայլը արդյունավետ է այն դեպքում, երբ այդ ապատեղեկատվությունը շրջանառվում է տվյալ պետության «քաղաքացիների» կողմից և հատկապես ավելի վտանգավոր է, երբ այն աջակցություն է ստանում տեղական լրատվամիջոցների կողմից՝ ապահովելով ապապետական քարոզչության ռեզոնանս։ Այդ իսկ պատճառով մեր օրերում թերևս ամենաբարդ գործը դեգեներատիվ տրամաբնության հիման վրա կառուցված «քննադատության» մերժումն է։ Նշված «քննադատությունը» ոչ այլ ինչ է, եթե ոչ կեղծ օրակարգ, որը բերվել է  ցամաք «ջարաղացին» ջուր լցնելու միտումով։

Ովքե՞ր են ապատեղեկատվություն տարածողները, որ այն թաքցնում են իրենց դեգենարատիվ տրամաբանությամբ քողարկված «քննադատության» շղարշով, որը հիմնականում չի ունենում որևէ օբյեկտիվ հիմնավորում։

Նրանց մի փոքր մասը ուղղակի անտեղյակ քաղաքացիներ են, որոնք ապատեղեկատվության առաջին զոհերն են, քանի որ, ցավոք սրտի, չունեն մատուցված տեղեկատվության արժանահավատությունը գնահատելու փորձ և գիտելիքներ։ Նրանք արագ վարակվում են  «ապատեղեկատվական վիրուսով», այնուհետև զոհից վերածվելով ագրեսիվ վարակակրի՝ սկսում են անվերապահորեն, աջ ու ձախ, անխնա տարածել «ապատեղեկատվական» վարակը՝ բացառելով որևէ առաջընթաց։

Մյուս մասը քաղաքական անցյալի այն ձախողակներն են, որոնց երկար տարիներ «վստահված» էր պետության կառավարումը և այն բոլոր խնդիրների լուծումը, ինչից նրանք այժմ բողոքում են՝ օգտագործելով ապատեղեկատվության բոլոր ստոր միջոցները։

Իսկ ամենավտանգավոր և հիմնական մասը լրատվության տարածման այն միջոցներն են, որոնք նախկին քաղաքական ձախողակների ղեկավարությամբ գունեղ ապատեղեկատվություն տարածելով փորձում են «հայրենասերի» տպավորություն թողնել՝ ապագայում ավելի կործանարար ապատեղեկատվություն տարածելու հող նախապատրաստելով։ Նրանք մորեխի պես ավերում են ամեն ինչ իրենց ճանապարհին՝ հերքելով ռացիոնալ քննադատության որևէ հատիկ։

Կարեն Ղարիբյան

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments