Էջմիածնի քաղաքապետը չի կարող լինել Արթուր Ասատրյանի կամակատարը։ Այս մասին այսօր՝ մայիսի 11-ին, ֆեյսբուքյան լայվով հայտարարել է Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը։

«2019 թվականին Արթուր Ասատրյանի աներոջ անունով, բայց իրականում դա Արթուր Ասատրյանի համար է, վարելահողի վրա մեկնարկել է ապօրինի ինքնակամ շինարարություն։ Քաղաքապետարանի համապատասխան բաժնի աշխատակիցները դա արձանագրել են, դրան հետեւել է վարչական վարույթ, կառուցապատողը որեւէ առարկություն չի արել, ստորագրել է արձանագրության տակ, անգամ վճարել է 200 հազար դրամ տուգանքը»,- ասաց քաղաքապետը։

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •