Ինչու է պասիվացել Արա Աբրահամյանը

- in Պնակալեզներ
ara Abrahamyan

Ռուսաստանի հայերի միությունը կորոնավիրուսի հետևանքով առաջացած սոցիալական խնդիրները մեղմելու նպատակով Հայաստանում մեկ ծրագիր իրականացրեց՝ 12.000 անապահով ընտանիքի ՀՀ տարբեր մարզեր պարենային, ինչպես նաև առաջին անհրաժեշտության ծանրոցներ ուղարկելով։ Այս պահին, սակայն, որևէ այլ սոցիալական աջակցության ծրագիր չեն իրականացնում։ 

Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Վլադիմիր Աղայանը նշեց, որ մտածում են այլ ծրագիր կյանքի կոչելու ուղղությամբ։ Ռուսաստանի հայերի միությունը այս օրերին աշխատանքը կազմակերպում է հեռավար։ Արա Աբրահամյանը նույնպես տնից է աշխատում, քանի որ ռիսկային գոտում է, նոր է վիրահատության ենթարկվել։

«Այս տարի միության 20-ամյակն է, մասսայական միջոցառում էինք կազմակերպել, բայց կորոնավիրուսը ջարդեց մեջքներս»,- ասաց Աղայանը։

Հայաստանի թե՛ նախկին, թե՛ այս իշխանությունների հետ համագործակցություն ստացվում է․ «Միշտ էլ մենք իշխանությունների հետ համագործակցել ենք, Սփյուռքի նախարարության հետ ենք համագործակցել, նոր իշխանությունների հետ էլ համագործակցում ենք։ Չկա հարց, որ չենք համագործակցել»։

Միության փոխնախագահի խոսքերով՝ նախկին իշխանությունների ժամանակ արդյունավետությունը շատ բարձր էր, քանի որ միջոցառումներ շատ էին իրականացնում, համագործակցում էին Սփյուռքի նախարարության հետ։

Նա նաև նշեց, որ Արա Աբրահամյանը ինչ անում, ժողովրդի համար է անում, պարզապես պայմանավորված առողջական խնդիրներով՝ հիմա մի փոքր պասիվ է։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments