Կորոնավիրուսի համաճարակի ընթացքում աղետալի ձախողումներից հետո Առողջապահության Համաշխարհային Կազմակերպությունը (ԱՀԿ) անխուսափելիորեն փոփոխությունների կենթարկվի: Բայց իրական բարեփոխումները կպահանջեն ավելին, քան տեխնոկրատական քաշքշուկներն են, և անդամ պետությունները պետք է կենտրոնանան կազմակերպության իրական և հիմնարար նպատակների վրա:

1948թ.-ին առաջին Առողջապահության Համաշխարհային Խորհուրդը հայտարարեց, որ ԱՀԿ-ի առաքելությունն է «առողջության հնարավոր բարձրագույն մակարդակի ձեռքբերումը բոլոր ազգերի կողմից»:  Չնայած այս վսեմ հռետորաբանությանը, հովանավոր պետություններն ի սկզբանե ավելի սահմանափակ դեր էին նախատեսում ԱՀԿ-ի համար, որը կենտրոնացած էր համաճարակային հիվանդության տարածումը վերահսկելու և կանխելու վրա: Տրամաբանական է, որ այսպիսի միջազգային մարմինը պետք է պայքարեր սահմաններ չճանաչող մանրէների դեմ: ԱՀԿ-ի միջոցով հարուստ պետությունները ֆինանսավորում և իրականացնում էին առողջապահական արշավներ ավելի աղքատ պետություններում՝ պայքարելու այնպիսի հիվանդությունների դեմ, ինչպիսիք են ջրծաղիկն ու օնխոցերկոզը:

Այս մոտեցումը առանձին հիվնադությունների նկատմամբ որոշ հաջողություններ բերեց. մալարիայի վերաբերյալ տեղեկությունները համեմատաբար շատ էին և այն դարձավ բուժելի, միջոցներ ձեռնարկվեցին դրա տարածումը կանխելու համար երբ 1955թ.-ն ԱՀԿ-ն հրապարակեց Մալարիայի վերացման համաշխարհային ծրագիրը: Նախաձեռնությունն օգնեց վերացնելու հիվանդությունը 15 երկրներում հաջորդող 15 տարիների ընթացքում. Հնդկաստանում հիվանդության դեպքերը նվազեցին՝ մեկ միլիոնից պակաս, 1968թ.-ին՝ 1955-ի 110 մլն.-ի համեմատ: 1970թ.-ի դրությամբ մալարիայով վարակված տարածաշրջաններում բնակվող մարդկանց թիվը կրճատվեց՝ հասնելով մեկ միլիոնի:

Կազմակերպության «ուղղահայաց» մոտեցումը շուտով փոխարինվեց «հորիզոնական»-ով, երբ ԱՀԿ-ն սկսեց զբաղվել առողջության բոլոր ոլորտներով: 1979թ.-ին ՄԱԿ-ի Գերագույն Խորհուրդը նշանակեց ԱՀԿ-ի համար նոր նպատակներ՝ «առողջություն բոլորի համար» և «առաջնային առողջապահություն»:  Սա ավելի ընդարձակեց կազմակերպության մանդատն ու շարունակություն տվեց առաքելությանը:

Ձեռնարկատիրության Ամերիկյան Ինստիտուտի ներկայացուցիչներ Ռոջեր Բեյթի և Կարեն Փորթերի կողմից 2009թ.-ին հրապարակված հոդվածի համաձայն «ԱՀԿ-ն այլևս չի կենտրոնանում հիվանդություններին վերաբերող ծրագրերի վրա, փոխարենը՝ այժմ աջակցում է առողջության «զարգացմանը» ՝ բարելավելով առողջապահական համակարգերը, կառուցելով ենթակառուցվածքներ և պայքարելով քրոոնիկ հիվանդությունների դեմ »: «ԱՀԿ-ն մուտք է գործել շատ քաղաքականացված ոլորտներ, որտեղ ունի ավելի քիչ տեխնիկական հնարավորոթյուններ, կառավարման իրավասություններ կամ փորձ՝ կրկնօրինակելով այլ կազմակերպությունների գործողությունները»:

Կազմակերպությունը որդեգրեց ավելի հասարակ, վիճակագրական լուծումների քաղաքականությունը:  Պաշտոնյաները սկսեցին հաճախակի արհամարհանք ցուցաբերել տնտեսության մասնավոր հատվածների, հատկապես մեծ դեղագործական ընկերությունների նկատմամբ: Դոնալդ Թրամփն առաջին Ամերիկացի առաջնորդը չէ, ով խնդիրների առաջ է կանգնում ԱՀԿ-ի հետ: Երբ կազմակերպությունը կոչ արեց պետություններին ստեղծել տեղական դեղագործական արդյունաբերություն իրենց երկրների ներսում՝ մի անիրական, նույնիսկ վտանգավոր առաջարկ շատ պետությունների համար, ԱՄՆ-ն 1985թ.-ին դադարեցրեց ֆինանսավորումը:

Այսօր՝ դարը մեկ հանդիպող համաճարակի ընթացքում, կազմակերպությունը ժամանակ է գտնում Թվիթթերում հրապարակումներ կատարելու հոգեկան առողջության, ընտանեկան բռնության, ավելորդ քաշի և կառավարությունների կողմից առողջապահության համակարգի կառավարման մասին: ԱՀԿ պաշտոնյաները պաշտպանում են իրենց ընդարձակ նպատակները՝ վիճարկելով որ կորոնավիրուսի նման վարակիչ հիվանդությունները չեն կարող հաղթահարվել, եթե պետություններում չլինի ուժեղ առողջապահական համակարգ: Դա ճիշտ է, բայց սա ազգային առողջապահական ոլորտի աշխատանքն է, և ոչ միջազգային կազմակերպության:

ԱՀԿ ներկայացուցիչները բնականաբար ցանկանում են ընդարձակել իրենց գաղափարները, սակայն անդամ խետություններն են պատասխանատու կազմակերպության ուղղվածության իրականացման համար: ԱՀԿ-ի 2018-19թթ. ֆինանսավորման միայն մոտ 17%-ը ստացվել է գնահատված ներդրումներից: Կազմակերպության բյուջեի 77%-ը կոնկրետ ծրագրերի համար կատարված նվիրատվություններն էին: ԱՀԿ-ի ֆինանսաավորման միայն 15%-ն է նվիրված համաճարակների դեմ պայքարին, նշում է Բրետ Շեֆերը Heritage Foundation-ից:

Կորոնավիրուսը ԱՀԿ-ի հանդիպած ամենալուրջ փորձությունն է, և սա պետք է կազմակերպության նպատակների վերանայում հանդիսանա: Թրամփի վարչակազմը կարող էր համակիրներ գտնել հրավիրվող Առողջապահության Համաշխարհային Խորհրդում, եթե հնարավոր դառնա ստիպել  ԱՀԿ-ի օրակարգից հանել «ներդրված մարդակենտրոն առողջապահական ծառայություններ»-ի նման ծրագրերը: Կազմակերպությունը պետք է վերադառնա իր արմատներին և կենտրոնանա վարակիչ հիվանդությունների կանխմանն և դրանց դեմ պայքարին:

Եթե բարեփոխումը ձախողվի, Վաշինգտոնն այլևս պատճառ չի ունենա ներկա պայմաններում ֆինանսավորելու կազմակերպությանը: Տարբերակներից մեկն է ֆինանսավորումը փոխանցել զուտ պանդեմիայի դեմ պայքարին նվիրված որևէ կազմակերպության, ինչպես առաջարկում է պրն. Բեյթը: Մենք վստահ չենք նոր մջազգային կազմակեպրությունների ստեղծման մեջ, բայց Ինտերպոլի նման սահմանապակ գործակալությունը կարող է արդյունավետ համակարգող լինել պանդեմիայի դեմ պայքարում, եթե ԱՀԿ-ում հնարավոր լինի կատարել բարեփոխումներ:

Աշխարհը ստիպված կլինի դիմագրավել կորոնավիրուսի նման մեկ այլ համաճարակի: Հաջորդ անգամ պայքարն ավելի հավասար կլինի, եթե այն կազմակերպի մի արդյունավետ գործակալություն:

Spread the love
  •   
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •