«Անցյալ օրվա ընթացքում ունեցել ենք կորոնավիրուսի նոր 289 արձանագրված դեպք: Եվ այդպիսով դեպքերի ընդհանուր թիվը հասել է 7402-ի: Դժբախտաբար ունեցել ենք 4 մահ, և այդպիսով մահերի ընդահուր թիվը հասել է 91-ի»,- ֆեյսբուքի ուղիղ եթերով տեղեկացրեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նա նշեց, որ այս պահին բուժվում է 269 ծանր, 51՝ ծայրահեղ ծանր պացինետ, 15 մարդ միացված է թոքերի արհեստական օդափոխության սարքերին:

«Այսօր որոշում ենք կայացրել շարունակել առողջապահական համակարգի հզորացման գործընթացը, քանի որ փորձը ցույց է տալիս, որ վարակի հետ ապրելուն զուգընթաց դա մեզ պետք է: Իսկ վարակի հետ զուգընթաց ապրելը մեր այսօրվա հիմնական ուղղությունն է, որը շատ չի տարբերվում այլ երկրների ուղղությունից: Հետևաբար, կանոնների պահպանումը մեր միակ ելքն է»,- նշեց Թորոսյանը:

Նա նշեց, որ դիմակների կրումը ուղիղ ազդում է այն թվի վրա, որով չափում են վարակի տարածման տեմպը: «Դա վերարտադրողականության թիվն է, որը որակյալ և կարգապահ դիմակներ կրելու դեպքում կարող է իջնել մեկից, ինչը թույլ կտա մարել վարակը: Այսինքն՝ եթե մենք հավաքական ջանքերով կանոնները ճիշտ պահպանելով առաջ գնանք, ունենք բոլոր շանսերը՝ վարակը պահելու կառավարելի և նաև մարման վիճակում»,- ասաց նա:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

Աշխատավայրեր. Վարակի տարածման հաջորդ ձևը կոչվում է կենտրոնացում: Վարակված աշխատակիցը աշխատում է շենքի 11-րդ հարկում, հիմնարկությունն ունի 216 աշխատակից: Մեկ շաբաթվա ընթացքում այդ մարդկանցից 94-ը վարակվել է (43,5% ՝ կապույտ աթոռներ), 94 հոգուց 92-ը ունեցել են ախտանշաններ (միայն 2-ը մնացին ասիմպտոմ): Ուշադիր եղեք,որ հիմնականում վարակակիր է սենյակի միայն մեկ կողմը, իսկ մնացածները վարակվել են տարբեր մակերեսների հետ շփվելիս (բռնակներ, բազրիքներ, ծորակ, լույսի անջատիչ): Հետաքրքիր է, որ թեև շենքի տարբեր հարկերում, վերելակներում և նախասրահում աշխատողների միջև զգալի շփում է եղել, բայց բռնկումը հիմնականում սահմանափակվել է մեկ հարկով:[…]

Տարածման ուղիների ամբողջական բացատրությունը այստեղ` https://tinyurl.com/y73aun7g

ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել.

«Տխուր փաստ է, որ կորոնավիրուսային հիվանդությամբ վարակված պացիենտները սկսել են «ապացուցել», որ վիրուսը գոյություն ունի: Hamlet ջան, շուտափույթ առողջություն եմ մաղթում»,- գրել է Նիկողոսյանը:

Spread the love