Ինչպես կասեր Սերժ Սարգսյանը՝ «Ինչպես տատս էր ասում՝ սրա համար էինք հավաքվե՞լ»

- in Կարծիք

Երբ նայում էի Միքայել Մինասյանի, այսպես կոչված, տեսաուղերձը, ինչ-որ մի պահի հիշեցի Սերժ Սարգսյանի հայտնի խոսքերից մեկը՝ «Ինչպես տատս էր ասում՝ սրա համար էինք հավաքվե՞լ»: Այս մասին նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը:

«Հիմա ասեմ ինչու. Այն պահին, երբ Միքայել Միասյանը սկսեց ասել, որ իրեն տրված հարցերի եռյակ կա, և իրեն հարցնում են, թե ինչ թել է կապված ձեռքին, ես կարծում եմ՝ շատ շատերը հասկացան, թե որքան ոչնչի մասին էր իր առաջին տեսաուղերձը: Եթե առաջին տեսաուղերձում նա «բովանդակալից» խոսում էր շատ բաների մասին, և մարդկանց մոտ դա նայելուց հետո հարց է առաջանում՝ էդ ի՞նչ թել է ձեր ձեռքին կապած: Եվ իրոք, ինչպես կասեր Սերժ Սարգսյանը՝ «Ինչպես տատս էր ասում՝ սրա համար էինք հավաքվե՞լ»,-ասաց նա՝ հավելելով, որ հայտարարվում էր, թե տեսանյութերի շարք է լինելու, ու հանկարծ խոսվում է ձեռքին կապած թելի մասին:
Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments