Samvel Babayan

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, Արցախի հերոս, «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը պաշտոն կստանա:

Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը գեներալ-լեյտենանտ Բաբայանին նշանակելու է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար` փոխարինելով Վիտալի Բալասանյանին: Ու այս նշանակումը մեծ շոկ է լինելու Արցախի էլիտայի համար: Ինչու, որովհետև մեկ տասնամյակից ավելի Սամվել Բաբայանը, կարելի է ասել, վտարված է եղել իր հայրենիքից ու հիմա կրկին վերադառնում է` դարձյալ որպես պաշտոնյա, խորհրդարանում թվով երկրորդ խմբակցությունը ունեցող գործիչ:

Հիշեցնենք, որ 2000-2004 թվականներին ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի դեմ մահափորձ կատարելու մեղադրանքով Բաբայանը ազատազրկման էր դատապարտվել 14 տարով, սակայն 4,5 տարի անց նրան ներում շնորհվեց։ Այդ ընթացքում Բաբայանի և նրա մերձավորների նկատմամբ տարաբնույթ ճնշումներ են գործադրվել, ընդհուպ մինչև նրան պատկանող սեփական տունը պետականացվեց և վերածվեց մանկապարտեզի:

Ու հիմա նրա հետ այսքան տարիների ընթացքում մեղմ ասած թշնամական հարաբերություններ ունեցող գործիչները և պաշտոնյաները անհարմար իրավիճակում են հայտնվել: Սա նշանակում է, որ Արցախի ներքին կյանքը դժվար թե խաղաղ լինի առաջիկա վերադասավորումների ժամանակ»:

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •