Կապիտալ շինարարությունը Հայաստանում սկսվել է և մեծ թափով է սկսվել: Այս մասին Ազգային ժողով-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց, որ այսօր դպրոցաշինություն է իրականացվում, ճանապարհաշինություն, բազմապիսի կապիտալ շինարարություն է ընթանում, և դրանց ծավալները մեծանում են:

Ինչ վերաբերում է մրցույթներին մասնակցելու համար բանկային երաշխիքներ ներկայացնելուն, վարչապետն ասաց, որ այդ ինստիտուտը չի վերացվելու: «Ես պարզ ասում եմ՝ չի վերացվելու, որովհետև նրանք, ովքեր ուզում են, որ դա վերացվի, նրանք լոբբինգ են անում, որ Հայաստանում ասֆալտի ատկատների մեխանզիմը շարունակվի: Ես չգիտեմ՝ կարող է իշխանությանը հիմա ատկատ այլևս չեն տալիս, սկսել են ատկատ տալ ընդդիմությանը, բայց դա չի վերացվելու, ուզում եք օրը հազար անգամ այդ մասին բարձրաձայնեք: Եվ ոչ մի կապիտալ շինրարություն էլ չի կանգել, բոլոր կապիտալ շինարարություններն էլ ըստ պլանի ընթանում են»,- նշեց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Հայաստանում պետական գնումների 85 տոկոսը մինչև 10 մլն դրամանոց գնումներն  են: Մեր կարգավորումներով մինչև 10 մլն դրամանոց գնումների համար բանկային երաշխիք չի պահանջվում:
Spread the love