Լուսինե Խ․-ն սպառնում էր ինքնասպանություն գործել

- in Սոցիալական

Մայիսի 14-ին, ժամը 14։52-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երեւանի Անդրանիկի փողոցի թիվ 27 շենքի բնակարաններից մեկի բնակիչը սպառնում է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով պատուհանից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը։

Պարզվել է, որ քաղաքացի Լուսինե Խ․-ն (ծնված 1976 թ․) գտնվում է հուզական անկայուն վիճակում և ունի բնակարանային խնդիր։

Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը Լուսինե Խ․-ին տեղում ցուցաբերել է հոգեբանական աջակցություն։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments