Ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում 35-ը, ծանր վիճակում՝ 65-ը, 11 քաղաքացի միացված է թոքերի արհեստական շնչառության սարքի

- in Առողջություն

Հայաստանում կորոնավիրուսով վարակված անձանցից 690-ը ունեն թոքաբորբ, «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Կորոնավիրուսով վարակված անձանցից ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում 35-ը,  ծանր վիճակում՝ 65-ը և 11 քաղաքացի միացված է թոքերի արհեստական շնչառության սարքի»,- ասել է Թորոսյանը;

Նրա խոսքով՝ վարակվածների թվի աճին զուգընթաց թոքաբորբ ունեցող քաղաքացիների թիվն աճում է, սակայն ծայրահեղ ծանր և ծանր վիճակում գտնվող քաղաքացիների թիվը հարաբերականորեն կայուն է, ինչը լավ ցուցանիշ է։

«Թոքերի օդափոխության սարքերին միացված քաղաքացիների թիվն էլ է տատանվում 10-ի շուրջ, դրանից ավելին չենք ունեցել, այսինքն՝ 11-ը ամենամեծ թիվն է, որ  երբևէ ունեցել ենք»,- ասել է նախարարը։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments