Կառավարությունը մեկ ամսով երկարացրեց արտակարգ դրության ժամկետը

- in Պաշտոնական

Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց մեկ ամսով երկարաձգել արտակարգ դրության ռեժիմը: Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ասաց, որ կառավարությունը որոշում է երկարաձգել ՀՀ-ում  2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև մայիսի 14-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի մայիսի 14-ից՝ ժամը 17:00-ից երկարացնել ևս 30 օրով՝ մինչև 2020 թվականի հունիսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով:

Բադասյանն ասաց, որ որոշմամբ հստակեցվում է մեկուսացման և  հարկադիր հոսպիտալացման կարգը, այն կիրառող մարմինների շրջանակը: «Ընդ որում, հատուկ շեշտվել է, որ անձնական ազատության իրավունքը սահմանափակող ակտերը կարող են վիճարկվել վարչական կամ դատական կարգով»,- ասաց նա:

Նախարարը հավելեց, որ որոշակիորեն մեղմվել են սահմանափակումները քրեակատարողական հիմնարկներում, մասնավորապես, թույլ են տալու, որպեսզի շաբաթը մեկ անձի կողմից հանձնուք հանձնելու հնարավորություն ընձեռնվի դատապարտյալներին:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments