Aroxjapahutyun

Մայիսի 5-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2619 դեպք, որոնցից 1111-ն` առողջացած, 40-ը` մահվան ելքով:

Առողջապահության նախարարությունից մահվան դեպքի վերաբերյալ հայտնում են, որ մայիսի 4-ին մահացած պացիենտը եղել է 64 (կին) տարեկան և ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ:

Նախորդ օրը արձանագրվել է մահվան ևս 2 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 6 է։

ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ մայիսի 5-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը հասել է 2619-ի (երեկ՝ 2507)։ Ապաքինվել է 1111 մարդ։ Փաստացի բուժում է ստանում 1462 պացիենտ։ Մինչ օրս գրանցվել է մահվան 40 դեպք։ Մահվան ելքեր այլ պատճառով՝ 6: Ընդհանուր անցկացվել է 25846 թեստ։

ՀՀ Գեղարքունիքի մարզում վերջին երկու օրերի ընթացքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 15 նոր դեպք: Մարզում ընդհանուր ունենք 117 հաստատված դեպք։

Պետք է նշել, որ բոլոր նոր դեպքերը գրանցվել են մեկուսացված եւ ինքնամեկուսացված քաղաքացիների շրջանում։

Վրաստանում մայիսի 5-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվածների թիվը կազմել է 604: Վերջին 24 ժամվա ընթացքում արձանագրվել է վարակման 11 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge պաշտոնական կայքում:

Կարանտինի ռեժիմում է 4887, հատուկ վերահսկողության տակ՝ 500 մարդ: 604 վարակակիրներից 240-ն ապաքինվել են, արձանագրվել է 9 մահ:

Մայիսի 4-ի երեկոյան Թուրքիայի առողջապահության նախարարի հայտարարած վերջին տվյալների համաձայն` երկրում մինչ օրս գրանցված վարակման դեպքերը թիվը կազմում է 127.659։ 68.166 մարդ արդեն առողջացել է։

Երկրում կորոնավիրուսի վերջին վիճակագրությունն այսպիսի տեսք ունի․ 24 ժամում նոր դեպքերի թիվն ավելացել է 1614-ով։ Նույն ժամանակամիջոցում արվել է 35.771 թեստավորում։ Դրանց ընդհանուր թիվը հասել է 1․171․138-ի։

Մահացությունների թիվն ավելացել է 64-ով՝ կազմելով 3․461։

1384 հիվանդ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, իսկ ապաքինվածների թիվն ավելացել է 5.015-ով։
Spread the love
  •   
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •