Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց  Պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 2020-2021 ուսումնական տարվա ընդունելության կարգը և բարձրագույն ուսումնական հաստատությունների 2020-2021 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը հաստատելու մասին որոշումը:

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ասաց, որ որոշում է կայացվել, ի տարբերություն նախորդ տարիների, այս տարի բուհեր ընդունելությունը կիրականացվի մեկ քննությամբ:

 

«Ինչպե՞ս ենք որոշել մեկ քննությունը, ընտրել ենք երեք կամ երկու պարտադիր առարկաներից մեկը, իսկ այն քննությունները, որոնք եղել են կամընտրական, մենք թույլ ենք տվել, որպեսզի դիմորդն ինքը դրանցից ընտրի»,- ասաց Արայիկ Հարությունյանը: Նա նշեց, որ ամբողջությամբ թվայնացվել է հայտերի ընդունման գործընթացը, որը կմեկնարկի մայիսի 25-ից և կավարտվի հունիսի 15-ին: Այնուհետև հուլիսի առաջին տասնօրյակում կանցկացվեն ընդունելության քննությունները:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց՝ նախորդ տարի երեք քննությո՞ւն էին հանձնում:

«Նայած մասնագիտություն՝ երկու կամ երեք»,- պատասխանեց Արայիկ Հարությունյանը: Վարչապետն արձագանքեց. «Դե հետո էլ ասում եք, էս կորոնավիրուսի շուրջ էնքան պոզիտիվ ենք ստեղծում, որ դիմորդները կասեն՝ էս կորոնավիրուսը լազաթ տվեց»:

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •