Aroxjapahutyun

ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը հասել է 7402-ի (երեկ՝ 7113)։

Ապաքինվել է 3145 մարդ։ Փաստացի բուժում է ստանում 3842 պացիենտ։ Մահացել է կորոնավիրուսով վարակված 6 պացիենտ: Մինչ օրս գրանցվել է մահվան 87 դեպք։ Ընդհանուր անցկացվել է 51594 թեստ։

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնում է, որ կորոնավիրուսով վարակվածներից 250-ի վիճակը ծանր է: Այս մասին նա գրել է Ֆեյսբուքի իր էջում: Թորոսյանի խոսքով, 48 – ի վիճակը ծայրահեղ ծանր է, 16 հոգի միացված են արհեստական շնչառության սարքին:

Բրազիլիան առաջին տեղում է հայտնվել կորոնավիրուսով վարակվածների մահերի քանակով, վկայում են ԱՄՆ Ջոն Հոփքինսի ինստիտուտի տվյալները: Վերջին մեկ օրում այստեղ մահացել է 807 մարդ: Ընդհանուր առմամբ, Բրազիլիայում մահացել է կորոնավիրուսով վարակված 23,4 հազար մարդ: Վարակվածների ընդհանուր թիվը կազմել է 374,8 հազար մարդ:

Spread the love