Կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 218–ով և հասել 5041–ի. 3 մահ

- in Առողջություն
Aroxjapahutyun

Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը հայտնում է, որ նախորդ 1 օրում կորոնավիրուսով վարակվածների թիվը ավելացել է 218-ով՝ ընդհանուր վարակակիրների թվով հատելով 5000-ի սահմանը:

Այսպիսով, հայաստանում ընդհանուր առմամբ առ այսօր գրանցվել է կորոնավիրուսի 5041 հաստատված դեպք:

1 օրում եւս երեք մահվան դեպք է գրանցվել։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 2788 մարդ, կատարվել է 43041 թեստավորում, առողջացել են վարակվածներից 2164–ը։ Ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսային հիվանդությունից մահանալու 64 դեպք (երեկվա համեմատ ավելացել է 3-ով) և մահվան 25 անուղղակի դեպք:

ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել են 59 (տղամարդ), 74 (կին), 56 (տղամարդ) տարեկան և ունեցել ուղեկցող խրոնիկական հիվանդություններ:

Հիշեցնենք՝ Հայաստանում ընդհանուր առմամբ առ այսօր գրանցվել է կորոնավիրուսի 5041 հաստատված դեպք:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments