Կրեմլի ջեբի ֆաշիստն ու Նիկոլի պապը. Ով է ոչնչացրել 2 մարշալ ու 7 հերոս տված հայկական գյուղը

- in Վերլուծական

Ռուսական զլմներում շարունակվում է Հայաստանի ու ֆաշիզմի թեման, Նժդեհից անցել են Նիկոլ Փաշինյանի պապին, տարածելով կեղծ տեղեկություններ:

Դրան կայտառ ձայնակցում է ապշերոնյան վարչակազմի ղեկավար Ալիեւը, եւ հնարավոր է՝ արշավը ֆինանսավորում է հենց ինքը: Իր երեկվա ասուլիսում Հայաստանի վարչապետն արձագանքեց այս արշավին, բերելով մի շարք օրինակներ ֆաշիզմի հետ մերձկասպյան արեւմուտքի թուրքերի համագործակցության վերաբերյալ:

Թեման թվում է ընթացիկ պատմական մի բան, բայց խորքում ռուսների ու թուրքերի ենթագիտակցական բարդույթներն են, որոնք միավորում են այդ երկու եղբայրական ժողովուրդներին:

Երկրորդ աշխարհամարտը հնարավոր դարձավ ԽՍՀՄ-ի «շնորհիվ», որը նացիստներին մեղմ ասած օգնեց ստեղծել բանակ ու տնտեսություն, մատակարարելով ցորեն, ոսկի, մետաղ եւ մասնագետներ: Գերմանիան, որպես Առաջին աշխարհամարտում պարտված պետություն, իրավունք եւ հնարավորություն չուներ բանակ ունենալ:

Գերմանիան ու ԽՍՀՄ-ը Մոլոտով-Ռիբենտրոպ պակտից հետո սկսեցին կիսել Եվրոպան, ընդ որում՝ խորհրդային բանակի պահվածքի նկարագրությունները գրավյալ երկրներում հիշեցնում են 20-րդ դարում թուրքական ու ռուսական բանակների պահվածքը Արեւմտյան եւ Արեւելյան Հայաստանում:

«Հայրենական պատերազմի» ժամանակ արդեն, երբ Գերմանիան հարձակվեց ԽՍՀՄ-ի վրա, խորհրդային շատ ժողովուրդներ նացիստական Գերմանիան համարում էին նվազ չարիք, քան խորհրդային ռեժիմը, որը զանգվածաբար ոչնչացնում էր սեփական քաղաքացիներին, սովի մատնում ամբողջական տարածաշրջաններ:

Ինչ վերաբերվում է մերձկասպյան արեւմուտքի թուրքերին, նրանց աշխատում էին չտանել ճակատ, որովհետեւ Թուրքիան նացիստական Գերմանիայի դաշնակիցն էր, եւ մերձկասպյան թուրքերը անմիջապես կանցնեին գերմանացիների կողմը: Երկրորդ աշխարհամարտում Ադրբեջանի մասնակցության պաշտոնական վիճակագրության անատոմիան շատ պարզ է՝ գերակշիռ մասով մասնակցել են Կասպիցի արեւմուտքում բնակվող հայերը, ռուսները, հրեաները, ուկրաինացիները, հյուսիս-կովկասյան ժողովուրդները:

1987-1989 թթ. պարբերաբար հարձակումներից ու բնակչության խոշտանգումներից հետո տեղահանվեց հայկական Չարդախլու գյուղը, որը հայտնի է Երկրորդ աշխարհամարտին իր ապշեցուցիչ մասնակցությամբ: Այդ գյուղը տվել է 1200 զինվոր, երկու մարշալ, 12 գեներալ, ԽՍՀՄ 7 հերոս: 1987-89 թթ. դեռեւս Խորհրդային Միություն էր, այսինքն՝ Բաքվի վարչակազմը չէր կարող նման քայլի գնալ առանց կենտրոնի համաձայնության: Այս հանգամանքը հաստատվում է նաեւ նրանով, որ Չարդախլուի տեղահանությունից հետո Կրեմլը իրականացրեց Կոլցո գործողությունը, տեղահանելով Հյուսիսային Արցախի ու ԼՂԻՄ-ի տասնյակ հայկական բնակավայրեր:

Ռուսական պետական պրոպագանդան ներկայում հիստերիա է բարձրացրել Արեւելյան Եվրոպայում խորհրդային հուշարձանների, մասնավորապես՝ Չեխիայում մարշալ Կոնեւի հուշարձանի ապամոնտաժման կապակցությամբ: Չարդախլուում պայթեցվել են ԽՍՀՄ երկու մարշալների՝ Բաղրամյանի ու Բաբաջանյանի արձանները, բայց ռուսական զլմներում ոչ մի արձագանք չեք գտնի:

Արեւելյան Եվրոպան «ազատագրելուց» հետո խորհրդային զինվորները զանգվածաբար բռնաբարում էին կանանց ու աղջիկներին, թալանում այդ երկրները: Ծանոթ նկարագրություն է, չէ՞: Բաքվի հետ հայերի դեմ ուղղված «հակաֆաշիստական» արշավը խորքում ունի այս հոգեբանական հանգամանքը՝ համատեղ հանցանքը հայերի դեմ սվաղելու, պատասխանատվությունից խուսափելու նպատակով: 1915-1923 թթ. իրադարձություններ, 1921 թ. Մոսկվայի պայմանագիր, Կոլցո, ապրիլյան պատերազմ…

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments