ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը բոլորին կոչ է արել չմտահոգվել, քանի որ Արցախում, ոչ մեկին չեն առել և ոչ մեկը չի ծախվել, այլ քաղաքական գործընթացի արդյունքում ձևավորվել է քաղաքական նոր դաշտ, որտեղ խաղացողների հիմնական նպատակը Արցախի ապագան է:

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Facebook-ի իր էջի ուղիղ եթերում հայտնել է Արցախում սպասվելիք կադրային առաջին նշանակումների և կառուցվածքային որոշ փոփոխությունների մասին։
«Մեր քաղաքական ամենամեծ ձեռքբերումը «Միասնական Հայրենիք» կուսակցության և նրա ղեկավար Սամվել Բաբայանի հետ համաձայնությունն է, որը հուշագրի տեսքով արդեն ներկայացրել ենք հանրության դատին: Բավական լուրջ հաջողություններ ենք արձանագրել հետագա համագործակցության առումով Մասիս Մայիլյանի հետ:Կան քննադատություններ: Ես ուզում եմ կոչ անել մեր մնացած քաղաքական գործիչներին՝ մի վիրավորեք մեր պետականաշինության գործում դեր ունեցած մեր հայրենիքի զավակներին: Մի փորձեք ազգի ապագայի հանդեպ ստանձնած պարտավորության արդյունքում ձեռք բերված համաձայնությունը պիտակավորել: Ոչ մեկը չի ծախվել, ոչ մեկին չեն առել: Այդ բառերն օգտագործողներն են ծախվողները: Հանուն ազգի է ամեն ինչ կատարվում: Պաշտոն չենք տալիս ոչ մեկին և պաշտոն չենք տալու ոչ մեկին, այլ առաջարկում ենք պատասխանատվություն ստանձնել երկրի ապագայի նկատմամբ: Ճակատագրական ժամանակահատված ենք ապրում եւ այս առումով պաշտոնով չենք մեր առաքելությունն իրականացնելու»,- ասել է նա:

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը կարևորեց «Միասնական հայրենիք» կուսակցության ղեկավար Սամվել Բաբայանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունը և ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի հետ հետագա համագործակցությունը։

Հարությունյանն իր ելույթի ժամանակ նշեց, որ քաղաքական մեր ամենամեծ ձեռքբերումը «Միասնական հայրենիք» կուսակցության և դրա ղեկավար Սամվել Բաբայանի հետ ձեռք բերված պայամանվորվածությունն է, որը հուշագրի տեսքով արդեն ներկայացրել են հանրության դատին։

«Հետագա համագործակցության առումով բավականին լուրջ հաջողություններ ենք արձանագրել Մասիս Մայիլյանի հետ։ Չնայած նախագահական ընտրություններում միմյանց հետ պայքարին, այնուամենայնիվ, մենք ներկայացրել ենք համերաշխության և միասնականության օրակարգ»,- նշեց Արցախի նախագահը։

Հարությունյանը նաև կոչ արեց մյուս քաղաքական գործիչներին՝ չվիրավորել պետականաշինության գործում դեր ունեցած Արցախի զավակներին։

«Մի փորձեք մեր ազգի ապագայի, մեր երկրի հանդեպ ստանձնած պարտավորության արդյունքում ձեռք բերված համաձայնությունը պիտակավորել։ Մենք այժմ ճակատագրական ժամանակահատված ենք ապրում և մեր առաքելությունը պաշտոնով չենք իրականացնելու»,- նշեց ԱՀ նախագահը և հավելեց, որ այն քաղաքական գործիչները, ովքեր ստացել են հանրության վտահության քվեն՝ իրենց մասնաբաժնով մասնակցելու են Արցախում տեղի ունեցող իրադարձություններին։

Հարությունյանը նշեց, որ իրենք պատրաստ են համագործակցել բոլորի հետ, և իր ձեռքը պարզած է բոլորի համար։

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Սահմանադրության 103-րդ հոդվածի համաձայն, քսանօրյա ժամկետում պետք է ձեւավորվի նոր կառավարությունը: Այսօր նա կատարելու է կադրային առաջին նշանակումները:

Մեր ունեցած նախնական տեղեկություններով, Արցախի Հանրապետության ոստիկանության պետի պաշտոնում Լեւոն Մնացականյանին փոխարինելու է Աշոտ Հակոբջանյանը: Վերջինս զբաղեցնում էր ոստիկանության պետի տեղակալի պաշտոնը:

Նույն այդ տեղեկություններով՝ Արցախի ԱԱԾ պետի պաշտոնում նշանակվելու է Կամո Աղաջանյանը: Վերջինս 2013-2018 թթ. զբաղեցրել է ոստիկանապետի պաշտոնը եւ հրաժարական տվել ուժային կառույցների դեմ արցախցիների բողոքի ցույցերի արդյունքում: Մինչ այս ԱԱԾ տնօրենի պաշտոնը զբաղեցնում էր Սերգեյ Շահրամանյանը:

Արցախի նոր կառավարությունում պաշտոն կստանա նաեւ Միասնական Հայրենիք կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը: Ըստ նախնական տեղեկությունների՝ Բաբայանը նշանակվելու է Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում: Ավելի վաղ այդ պաշտոնը զբաղեցրել է Արշավիր Ղարամյանը: Մայիսի 20-ին իր դիմումի համաձայն նա ազատվեց այդ պաշտոնից:

Արայիկ Հարությունյանն այսօր ուղիղ եթերում խոսելով Բաբայանի ղեկավարած կուսակցության հետ համագործակցության հուշագրի ստորագրման մասին՝ հայտարարեց, որ դա համարում է իր քաղաքական ամենամեծ ձեռքբերումը: Անդրադառնալով Բաբայանի հետ համագործակցության վերաբերյալ քննադատություններին՝ Հարությունյանը նշեց.

«Կոչ եմ անում մյուս քաղաքական գործիչներին, մի վիրավորեք մեր պետականաշինության գործում դեր ունեցած մեր հայրենիքի զավակներին: Մի փորձեք մեր երկրի հանդեպ ստանձնած պարտավորության արդյունքում ձեռք բերված համաձայնությունը պիտակավորել: Ոչ մեկը չի ծախվել, ոչ մեկին չեն առել, այդ բառերը օգտագործողներն են ծախվողները»: Հարությունյանը նկատեց, որ իրենք ոչ թե պաշտոն են տալիս ինչ-որ մեկին, այլ առաջարկում են պատասխանատվություն ստանձնել երկրի ապագային նկատմամբ:

Հիշեցնենք, որ նախկին պատգամավոր Հայկ Խանումյանը երեկ իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Արայիկ Հարությունյանին քննադատող եւ ամենավերջին բառերով հայհոյող գործիչը դարձել է Արայիկ Հարությունյանի թիմակիցը: Սամվել Բաբայանը հերթական քաղաքական առևտրականն է: Նա վաճառում է իր ստացած ձայները՝ ստանալու որոշ պաշտոններ գործադիրում, անձամբ իր համար Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը: Բնականաբար անվտանգության խորհրդի համար նոր հաստիքներ կառանձնացնեն եւ Ս.Բաբայանը հանարավորություն կունենա իր մի շարք թիմակիցների ապահովել աշխատավարձով: Երեւի ծառայողական ավտոմեքենա եւ թիկնապահ էլ կունենա»:

Ի դեպ, նախագահական ընտրություններում Արայիկ Հարությունյանի հիմնական մրցակից Մասիս Մայիլյանը հավանաբար կպահպանի Արտգործնախարարի պաշտոնը: Հարությունյանն այսօր ֆեյսբուքյան եթերում ասաց, որ հետագա համագործակցության առումով բավական լուրջ հաջողություններ են արձանագրել նաեւ Մասիս Մայիլյանի հետ բանակցություններում:

Այսօր Արայիկ Հարությունյանը Արտակարգ իրավիճակների պետական ծառայությանը կներկայացնի նաեւ նոր տնօրեն Կարեն Սարգսյանին: Գործող տնօրեն Վլադիկ Խաչատրյանը կազատվի պաշտոնից: Նշենք, որ Կարեն Սարգսյանն ավելի վաղ զբաղեցրել է ԱԻ ծառայության տնօրենի պաշտոնը:

Այսօր ֆեյսբուքյան եթերում Արցախի նոր նախագահն ընդգծեց, որ առաջիկա օրերին կփորձի ավարտել բոլոր նշանակումները, որպեսզի հունիսի 1-ից ունենան արդեն ձեւավորված կառավարություն, իշխանություն:

Spread the love