Հաղթանակի 75-րդ տարում Գերմանիան ավելի քիչ է վճարում ռուսական գազի համար, քան Բելառուսը

- in Տնտեսական
leksandr Lukashenko batka

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն դժգոհություն է հայտնել, որ Ռուսաստանը Եվրամիության երկրներին ավելի էժան է գազ վաճառում, քան Բելառուսին: Այսմ ասին հայտնում է rbc.ru-ն:

«Այսպես չի լինի, էլ չեմ խոսում հաղթանակի 75-ամյակի տարու մասին, որ Գերմանիային բնական գազ են վաճառում 70 դոլարով, բայց ոչ 127 դոլարով, ինչպես Բելառուսին», – ասել է Լուկաշենկոն Բելառուսի վարչապետ Սերգեյ Ռումասի հետ հանդիպմանը:

Լուկաշենկոն նշել է, որ գազի գնի հարցը բարձրացրել է ԵԱՏՄ շրջանակում, բայց Ռուսաստանը տեղեկացրել է, որ ստատուս-քվոն պահպանվելու է:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments