Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը հայտնել է, որ կորոնավիրուսի պատճառով մահացել է իր ֆիզիկայի ուսուցիչը․

«Ցավով պետք է տեղեկացնեմ, որ այս չարաբաստիկ համավարակի հետևանքով կյանքից հեռացավ ֆիզիկայի իմ ուսուցիչը, վաստակաշատ մանկավարժը, մեր դպրոցի երկարամյա փոխտնօրենը, ՄԵՐ Սիրականյանը…

Ցավակցում եմ Սիրականյանների ընտանիքին, ուսուցչական կոլեկտիվին, մեր համագյուղացիներին։

Խնդրում եմ բոլորիդ՝ հետևե՛ք պարետատան ցուցումներին…»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Գեղարքունիքի մարզպետը։
Spread the love