Aroxjapahutyun

ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ մայիսի 3-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը հասել է 2386-ի (երեկ՝ 2273)։

Ապաքինվել է 1035 մարդ։ Փաստացի բուժում է ստանում 1312 պացիենտ։ Մինչ օրս գրանցվել է մահվան 35 դեպք։ Մահվան ելքեր այլ պատճառով՝ 4: Ընդհանուր անցկացվել է 24177 թեստ։

ԱՆ մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

Մայիսի 3-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2386 դեպք, որոնցից 1035-ն` առողջացած, 35-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 1312 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 24177 թեստավորում:

 

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 113 նոր դեպք և 25 առողջացած։

Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 79 (կին) և 58 (տղամարդ) տարեկան։ Վերջիններս ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ:

Նախորդ օրը արձանագրվել է մահվան ևս 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 4 է։

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •