Հայաստանում 1000 խոշոր հարկատուները երեք ամսում պետբյուջե են վճարել 246 մլրդ դրամի հարկ

- in Տնտեսական
Hashvark

Հայաստանում 1000 խոշոր հարկ վճարողների կողմից պետական բյուջե վճարված հարկերի ծավալը 2020-ի հունվար-մարտին աճել է ինչպես 2019-ի, այնպես էլ 2018-ի նույն ժամանակի համեմատ:

Այս մասին իր ասուլիսում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով «100 փաստ նոր Հայաստանի մասին»:

«Հայաստանում 1000 խոշոր հարկ վճարողների կողմից պետական բյուջե վճարված հարկերի ընդհանուր մեծությունը 2020թ. հունվար-մարտ ամիսներին կազմել է 246 մլրդ դրամ, ինչը 2019թ-ի նույն ժամանակահատվածի համեմատությամբ ավելի է 11.3 տոկոսով, իսկ 2018-ի համեմատությամբ` 37.4 տոկոսով։ Խոշոր հարկ վճարողների ցանկում ներառված ընկերությունների վճարած հարկերի անհամաչափության աստիճանի նվազում է արձանագրվել»,- ասաց Փաշինյանը:

Ցանկի ամենախոշոր և ամենափոքր 10 ընկերությունների վճարած հարկերի ընդհանուր մեծության հարաբերակցությունը 2020թ. հունվար-մարտին կազմել է 171 անգամ, նախորդ տարվա 179 և 2018թ-ի 181 անգամի փոխարեն:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments