dzerbakalutyun

Երեկ` մայիսի 26-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի ՀՀ Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում որպես կասկածյալ ձերբակալվել է Աբովյան քաղաքի Սարալանջ թաղամասի բնակիչ 68-ամյա Վարդևան Արզումանյանը։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վերջինս կասկածվում է մայիսի 24-ին Աբովյան քաղաքի «Սարալանջ» գերեզմանատանը հարակից եկեղեցու դիմաց Աբովյան քաղաքի բնակիչ՝ 40-ամյա Արա Պողոսյանի հետ վիճաբանելու և վերջինիս սպանելու մեջ։

Աղբյուրի տեղեկություններով՝ Կոտայքի մարզի ոստիկաններն ու քննիչները, համագործակցելով ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության իրենց գործընկերների հետ, հայտնաբերել են Վ. Արզումանյանին։

Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 25-ին հերթական սպանությունն էր տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Ժամը 12։30-ի սահմաններում ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ էր ստացվել, որ Աբովյան քաղաքի Սարալանջի գերեզմանատան հարակից եկեղեցու մոտ դի կա։

Ոստիկաններն ու քննիչները գերեզմանատանը հարակից եկեղեցու մուտքի դռան մոտ մեջքով գետնին ընկած վիճակում հայտնաբերել էին 40-ամյա Արա Պողոսյանի դին։ Դատաբժիշկը, տեղում զննելով դին, հայտնել էր, որ մահացածի գլխի շրջանում կան բազմաթիվ վնասվածքներ։

Spread the love