Թերապևտների պրոֆեսիոնալ ասոցիացիայի նախագահ, պրոֆեսոր Տատյանա Կիսելևան «Արգումենտի ի ֆակտիին» ասել է, որ կան բույսեր և բանջարեղեններ, որոնք իջեցնում են արյան մեջ շաքարի մակարդակը:

Օրգանիզմը քաղցրի պահանջ ունի, երբ նրան էներգիա է անհրաժեշտ, կամ այն սթրեսի մեջ է լինում: Իսկ գլյուկոզան լյարդին օգնում է պայքարել տոքսիկ նյութերի դեմ: Սակայն այս երեւույթն այլ կողմ էլ ունի: Արյան մեջ շաքարի բարձր քանակությունը կարող է շաքարային դիաբետի բերել: Այդ պատճառով կարեւոր է հսկել ինսուլինի քանակը: .

Լավագույն բանջարեղենը, որն օրգանիզմից հեռացնում է ավելորդ գլյուկոզան, վարունգն է: Այն պարունակում է մեծ քանակությամբ պեկտին, որն օգնում է բարձրացնել ինսուլինի մակարդակը: Իսկ սա, իր հերթին, օգնում է ճարպային նյութափոխանակությանը և պաշտպանում է հիվանդությունների զարգացման ռիսկերից: Նմանատիպ հատկություններ ունեն կանաչ լոբին և հապալասը:

Օգտակար են նաև բողկը, սամիթը, համեմը, հազարի թերթիկները, հատկապես վարունգի հետ միասին: Այս բոլոր բանջարեղենները հարուստ են ալկալիներով, իսկ ալկալիները մարմնից հեռացնում են գլյուկոզան: Օգնում են նաև թարմ պատրաստված բնական սուրճը, կեչուց և եզան լեզվի տերեւներից պատրաստված թեյը: Համեմունքներից սննդի մեջ արժե ավելացնել դարչին, մեխակ, մշկընկույզ, հիլ, կոճապղպեղ:
Spread the love