Հանձնաժողովն ակտիվ աշխատում է. Գերագույն դատարանի ստեղծումը՝ օրակարգում

- in Մամուլ
dat

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, 2020 թվականի փետրվար ամսից իր աշխատանքները սկսած Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովն այս ընթացքում քննարկում է նաև Գերագույն դատարան ստեղծելու մասին հարցը, ինչի մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր մայիսի 16-ին տեղի ունեցած իր առցանց մամուլի ասուլիսի ժամանակ:

«Քննարկման թեմաներից մեկը ընդհանրապես Սահմանադրական դատարանի իստիտուտը վերացնելն է, և դրա փոխարեն Գերագույն դատարան ունենալու տարբերակն է, որը մի շարք երկրներում ընդունված է, որովհետև այսօրվա համակարգը, ըստ էության, Սահմանադրական դատարանը և դատական համակարգը կտրել է իրարից և այդտեղ պրոբլեմներ են առաջանում», – ասուլիսի ժամանակ ասել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Այսինքն, դա ենթադրում է Վճռաբեկ դատարանի և Սահմանադրական դատարանի միացում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս պահին հանձնաժողովի իրավաբան-գիտնականներն ուսումնասիրում են միջազգային փորձը, քննարկումներ անցկացնում, թե որքանով է նպատակահարմար ի վերջո նման որոշում կայացնել: Այս թեմայով «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է մասնագիտական հանձնաժողովի անդամ Դանիել Իոաննիսյանի հետ, որը մեզ հետ զրույցում հաստատեց՝ հանձնաժողովում նման քննարկումների առկայությունը, սակայն նշեց. «Բայց պետք է ասեմ, որ դեռ միանշանակ որոշված չէ, որ միավորվելու է և նաև չի բացառվում, որ մենք գանք այն եզրահանգման, որ այդուհանդերձ արժի թողնել այն ձևը, որը կա: Պետք է խորքային և մասնագիտական քննարկումներ լինեն և դրանք հիմա ընթանում են: Այլ երկրների իրավիճակն է ուսումնասիրվում. դրանով զբաղվում են իրավաբան-գիտանականները»,- հավելեց նա:

Մեկնաբանության համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց նաև ՀՀ արդարադատության նախարարություն, որտեղից Լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Լուսինե Մարտիրոսյանը ևս հաստատեց, որ նման քննարկումներն ընթանում են և որոշումը պետք է ներկայացնի հանձնաժողովը: «հետ կապ չունի, Գերագույն դատարանի ստեղծման հարցը Սահմանադրական բարեփոխումների համատեքստում քննվող հարց է: Առաջիկայում հանրությունը կտեղեկացվի Հանձնաժողովի կողմից քննարկվող բոլոր հարցերի մանրամասներից», – նշեց նա»:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments