«Անկեղծ ծիծաղ առաջացրեց ինձ մոտ այդ հայտարարությունը, որովհետև բակում խաղացող փոքր երեխաների պես առաջինը ես եմ ասել, այս կարգի խոսակցություն էր ինձ համար, երբ Արթուր Վանեցյանը հայտարարեց, որ առաջինը ինքն է խոսել այդ մասին, հետո Միքայել Մինասյանը»,- ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը։

Հիշեցնենք, որ երեկ ՀՔԾ–ից դուրս գալուց հետո ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը հայտարարել է․ «Վարչապետի հրաժարականի մասին առաջինը խոսել եմ ես, դեռևս հունվար ամսին և հիմա, երբ բոլորն են խոսում դրա մասին կարող են զուգահեռներ անցկացնել, իսկ վարչապետ փոխելու և նոր վարչապետ ընտրելու մասին առաջինը խոսել եմ ես»։
Spread the love