Մակրոնի կուսակցությունը կորցրել է բացարձակ մեծամասնությունն Ազգային ժողովում

- in Միջազգային
Makron France

Ֆրանսիայի նախագահի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունը կորցրել է բացարձակ մեծամասնությունն Ազգային ժողովում՝ մի խումբ պատգամավորների հեռանալուց հետո, հաղորդում է BFM TV-ն:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցության 7 անդամները միացել են նոր ստեղծված «Էկոլոգիա, ժողովրդավարություն, համերաշխություն» պատգամավորական խմբին:

17 պատգամավորներից բաղկացած խումբը, որն իրեն անկախ է հայտարարել,  գլխավորում են Մեդնու-ի-Լուարայից ընտրված Մաթյե Օրֆելենը և LaREM-ի նախկին անդամ Պաուլա Ֆորտեզան:

Նրանք իրենց աշխատանքի առաջնահերթությունն են անվանել սոցիալական ոլորտում վերափոխումները և շրջակա միջավայրի պահպանությունը:
Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments