Cnndkan

Հայաստանում 1 օրում գրանցվել է կորոնավիրուսի 452 նոր դեպք, 6 մահ, եւս 6 մահ՝ կորոնավիրուսի առկայությամբ, բայց ուղեկից հիվանդության հետեւանքով:

Նմանատիպ դեպքերից մեկը 31-ամյա ծննդկանի է վերաբերվում:

ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ այլ պատճառով մահերից մեկը, ցավոք, մայրական մահ է։ 31-ամյա կնոջ մոտ ծննդաբերությունից 5 օր անց, նախնական ախտորոշմամբ, զարգացել է թոքային զարկերակի թրոմբոէմբոլիա, ինչի հետևանքով կինը հանկարծամահ է եղել։

Մահվան վերջնական պատճառը պարզ կլինի դատաբժշկական փորձաքննությունից հետո։ Նախարարությունից հայտնում են, որ  սա այս տարվա մայրական մահվան առաջին դեպքն է։

Spread the love