avtoner

ԱՄՆ Հյուսիսային Կարոլինա նահանգում 19 երեխաներից բաղկացած հանցախումբը դիլերային կենտրոններից գողացել է 46 ավտոմեքենա՝ 1.138.718 դոլար ընդհանուր արժեքով, գրում է Daily Mail-ը:

Գողությունները սկսվել են մարտի 17-ին: Հանցագործությունները կատարել են 9-ից 16 տարեկան երեխաներ: Նրանց հաջողվել է ավտոմեքենաներ գողանալ 12 դիլերային կենտրոններից:

Հյուսիսային Կարոլինա նահանգի Ուինսթոն-Սեյլեմ քաղաքի ոստիկանության դեպարտամենտի հաղորդմամբ, անչափահաս առևանգողներից 13-ը հայտնաբերվել են: Սակայն, տարիքի պատճառով, նրանց չեն կարող ո՛չ ձերբակալել և ո՛չ էլ մեղադրանք առաջադրել:

Իրավապահներին հաջողվել է դուրս գալ 19-ամյա Միքայել Ստյուարտ Բինսի հետքին. նրա ավտոտնակում հայտնաբերվել է գողացված ավտոմեքենաներից մեկը և նա կասկածվում է հանցախմբի առաջնորդ լինելու մեջ:

Բինսը ձերբակալության ժամանակ դիմադրություն է ցույց տվել:

Spread the love
  •   
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •