Մեկ անձի կողմից մեկ շաբաթվա ընթացքում մեկ հանձնուք կթույլատրվի փոխանցել դատապարտյալին

- in Պաշտոնական

Մեկ անձի կողմից մեկ շաբաթվա ընթացքում մեկ հանձնուք կթույլատրվի հանձնել Քրեկատարողական հիմնարկում գտնվող դատապարտյալին, եթե  անձը պահպանի համապատասխան պահանջները և պայմանները։

Մայիսի 14-ին այս մասին ասաց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով արտակարգ դրության նոր կարգավորումներին։

«Քրեակատարողական հիմնարկներին վերաբերող կարգավորումներում փոփոխություն է կատարվել, ըստ որի մեկ անձի կողմից մեկ շաբաթվա ընթացքում մեկ հանձնուք կթույլատրվի հանձնել դատապարտյալին՝ պայմանով, որ ապահովվեն բոլոր պահանջները և պայմանները։

Մնացած բոլոր կարգավորումները, թե էլէկտրոնային հաղորդագրության միջոցների վերահսկումը, թե ազատ տեղաշարժի մյուս բոլոր սահմնափակումները, թե Հայաստանի Հանրապետության մուտք գործելու և ելք կատարելու սահմանափակումները շարունակում են կիրառելի մնալ։

Հուսով եմ, որ այս բոլոր միջոցառումները կհասնեն նպատակին, այն է՝ վարակի տարածումը հնարավորինս կանխարգելել և հնարավորություն տալ առողջապահական մարմիններին, որպեսզի բուժումն իրականացվի հնարավորինս արդյունավետ»,- ասաց Բադասյանը:

Քրեակատարողական հիմնարկներում մայիսի 14-ի դրությամբ որևէ կալանավորված անձ կամ դատապարտյալ կորոնվիրուսով չի վարակվել։ Այս մասին նշեց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը

«Այն կանխարգելման միջոցառումները, որոնք իրականացվում են Քրեակատարողական ծառայության և Արդարադատության նախարարության կողմից, իրենց արդյունքը տալիս են։ Իհարկե, կարծում եմ, որ այս իրավիճակը երկար դժվար շարունակվի, որովհետև կորոնավիրուսի տարածման տեմպերն ու հեշտությունը անպայմանորեն բերելու են մի իրավիճակի, երբ կունենանք նաև վարակված դատապարտյալ»,- ասաց Բադասյանը։

Նախարարի խոսքով՝ սա չի նշանակում, որ անվերահսկելի իրավիճակ կլինի, որովհետև «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում արդեն վաղուց նախապատրաստվել են հատուկ կահավորված երկու մասնաշենք, որտեղ արդյունավետ բուժումը և վերահսկողությունը հնարավոր կլինի… Քրեկատարողական ծառայողների շրջանում ունենք վարակման դեպքեր, հիմնականում «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի մեկ հերթափոխի մասնակիցներն են վարակվել՝ 8 դեպք: Դրանից հետո մի քանի կասկածելի դեպքեր ենք ունեցել, որտեղ թեստավորումներ են կիրառվել։ Այս պահին չհրապարակեմ որևէ թիվ, որովհետև թեստերը դեռ ընթացքի մեջ են»,- ասաց Բադասյանը։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments