ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, միանալով պաշտոնյաների ֆլեշմոբին, ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել դիմակով՝ արված մեքենայի սրահում, եւ գրել.

«Մենք կարող ենք Հաղթել այս վիրուսին՝ միահամուռ, կազմակերպված, բարձր գիտակցությամբ եւ ինքնավստահ»:

Երեկ գրանցվել է վարակման 452 դեպք և 6 մահ։ Եթե չկոտրենք համաճարակի տարածման ընթացքը, կարող են վարակվել և մահանալ հենց ձեր՝ անձամբ ձեր հարազատները։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Ռուբեն Ռուբինյանը:

«Պարետատան որոշումներն արագ փոփոխվում են, որովհետև այդպիսին է նոր համաճարակների դեմ պայքարի էությունը։ Դիմակների կրումը և ձեռքրի հաճախակի ախտահանումը հստակ կերպով օգնում են դիմագրավել համաճարակի տարածմանը։

Կրեք դիմակ բոլոր փակ տարածքներում, մեքենաներում, կանգառներում, այլ անձանց հետ շփվելու բոլոր դեպքերում։ Գիտեմ, որ հիմա շատերիդ մոտ կարող է ցանկություն առաջանալ պատասխանել «բա որ», «բայց ինչու», «բայց էն ժամանակ», «բա եթե» բառերով սկսվող մտքերով։

Կրեք դիմակ ցանկացած հնարավոր ու ողջամիտ դեպքում՝ առանց «բա որ»-ների։ Սա պատերազմ է համաճարակի դեմ ու հանուն հանրային առողջության»,- գրել է պատգամավորը:
Spread the love