Նարեկ Մալյանի դեմ քրեական գործ է հարուցվել

- in Իրավունք

Մի խումբ անձինք քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում հաղորդում են տվել «Facebook» սոցիալական ցանցում «Narek Malian» անունով հանդես եկող օգտատիրոջ հակաօրինական գործողությունների վերաբերյալ։ Այս մասին հայտնում են Ոստիկանությունից:

Հաղորդման հիման վրա ոստիկանությունում նախապատրաստված նյութերով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասի (Սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը) և 144-րդ հոդվածի (Անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելը, պահելը, օգտագործելը կամ տարածելը) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է քննչական կոմիտե՝ նախաքննության։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments