Նոր հարված Գազպրոմին

- in Տնտեսական
Gaz

Մայիսի 17-ին լրանում է Լեհաստանի տարածքով ռուսական գազի տրանզիտի վերաբերյալ պայմանագրի ժամկետը: Լեհաստանը հրաժարվել է երկարացնել պայմանագիրը: Այս տեղեկությունը հաստատել է Գազպրոմի մամուլի քարտուղարը:

Յամալ-Եվրոպա գազատարով գազի տեղափոխման նոր գնի ու ծավալների մասին կոնկրետ տեղեկություններ չկան: Փոխարենը, Գազպրոմը ստիպված է լինելու լեհական գազային օպերատոր Gaz-System-ից աճուրդով ամրագրել կարճաժամկետ տրանզիտային հզորություններ: Այսինքն, այդ գազատարով կարող են գազ մատակարարել նաեւ այլ ընկերություններ:

Լեհաստանը որոշել է 2022 թվականից հրաժարվել ռուսական գազից եւ գազ ստանալ ԱՄՆ-ից ու Նորվեգիայից, որտեղից ներկայում Լեհաստանը գազատար է կառուցում: Ավելի վաղ, Լեհաստանը դժգոհել էր ռուսական գազի գնից, որի պատճառով երկիրը տարեկան 250 մլն դոլար վնաս է կրում: Ռուսաստանը հրաժարվել է 2015 թ-ից վերանայել պայմանագրի պայմանները, որից հետո Լեհաստանը դիմել է Սթոքհոլմի արբիտրաժ եւ շահել հայցը: Եվ թեեւ Գազպրոպը համաձայնել է նվազեցնել գազի գինը, Վարշավան պահանջում է 1,5 միլիարդ դոլար տուգանք:

Երեկ հայտնի դարձավ նաեւ, որ Գերմանիան հրաժարվել է Հյուսիսային հոսք 2 գազատարը դուրս բերել Եվրամիության էներգետիկ նոր դիրեկտիվից, ըստ որի՝ մատակարար եւ տեղափոխող ընկերությունները չեն կարող լինել փոխկապակցված:

Սա ռուսական արդեն երկրորդ գազատարն է, սիբիրյանից հետո, երբ Գազպրոմը միլիարդների ծախսեր է կատարել, սակայն այդ գազատարները մնացել են կիսատ: Ռուսական գազային մահակն այսպիսով չեզոքացվում է Եվրոպայում, մնացել են Հայաստանն ու Բելառուսը:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments