«Այսօր երկրում ունենք կորոնավիրուսի 7000-ից ավելի դեպք, բայց ուզում եմ արձանագարել, որ աշխարհի ոչ մի երկրում չի արձանագրվում հիվանդների, վարակակիրների 100 տոկոս հայտնաբերման դեպք»,- կառավարության այսօրվա նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ սա նշանակում է, որ երկրում կան հազարավոր կորոնավիրուսի վարակակիր քաղաքացիներ, որոնք նույնիսկ իրենք չգիտեն, որ կորոնավիրուսի վարկակիր են: Նա հիշեցրեց, որ այս հիվանդության առանձնահատկությունն այն է, որ շատ մեծ դեպքերով ընթանում է ասիմպտոմ: Եվ հետևաբար, ոչ ոք չգիտի, թե կորոնավիրուսով վարակված քանի մարդ կա երկրում:

«Երբ խոսք է գնում դիմակների մասին, ասում են՝ բա այն ժամանակ ասում էիք հիվանդներին  է հարկավոր դիմակ: Այո, երբ երկրում կա 100 հիվանդ, այդպես է, բայց երբ երկրում կան կորոնավիրուսով հիվանդ հազարավոր մարդիկ և նույնիսկ հիվանդներն իրենք չգիտեն, որ վարակակիր են, հենց այդ նպատակով է օգտագործվում դիմակը»,- հավելեց Փաշինյանը:

Ըստ Փաշինյանի՝ ասիմպտոմ դեպքերի 90 տոկոսը բացահայտվում է հետևյալ կերպ՝ երբ ծանր ախտանիշներով որև պացիենտ ընդունվում է որևէ բուժհաստատություն, իրականացվում է համաճարակաբանական հետաքննություն, փորձում են պարզել շփման շրջանակը: Եվ շփման շրջանակից թեստավորում են մարդկանց, ովքեր չունեն ոչ մի սիմպտոմ:

Spread the love