Որևէ ճնշում չի կարող մեզ շեղել իրական բարեփոխումներ իրականացնելու մտադրությունից

- in Պաշտոնական

Կառավարությունը զբաղվում է դատական համակարգի իրական, խորքային, արմատական բարեփոխումներով, և նրանք, ովքեր ցանկանում են ոչ խորքային, սպոնտան փոփոխություններ, պետք է հիասթափվեն:

Այս մասին նշել է ՀՀ արդարդատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ կոչ անելով բոլոր նրանց, ովքեր կառավարության գործողությունները գնահատել են անարդյունավետ, հրապարակել իրենց մոտեցումը:

«Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ դատաիրավական բարեփոխումների վերաբերյալ քննարկումից հետո որոշ շահարկումեր սկսեցին շրջանառվել հանրային տարբեր տիրույթներում: Կառավարությունը զբաղվում է դատական համակարգի իրական, խորքային, արմատական բարեփոխումներով, և նրանք, ովքեր ցանկանում են ոչ խորքային, սպոնտան փոփոխություններ, այո՛, պետք է հիասթափվեն: Հասարակությունը պետք է հնարավորություն ունենա գնահատելու՝ որտե՞ղ է ճշմարտությունը»,-ասել է նախարարը:

Բադասյանը շեշտել է՝ բոլոր անձինք, ովքեր կարծիք են հայտնել, որ կառավարության գործողություններն արդյունավետ չեն, պետք է հրապարակեն իրենց մոտեցումը: «Ըստ որի՝ հնարավոր է մի քանի ամսում իրականացնել բարեփոխումներ և հանրությանը տալ լավագույն դատական համակարգը: Կարծում եմ, երկու տարվա ընթացքում հաստատապես պետք է թղթին հանձնած լինեին իրենց մոտեցումը»,-նշել է նախարարը:

Նա ասել է, որ որևէ ճնշում չի կարող կառավարությանը շեղել իրական բարեփոխումներ իրականացնելու մտադրությունից:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments