Ուզո՞ւմ եք «կռուտոյ» երևալ՝ գործեք․ Արմեն Մարտիրոսյանը՝ իշխանությանը

- in Մշակույթ
Armen Martirosyan

«Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Նիկոլ Փաշինյանը վարչապետ ընտրվելուց մեկ ամիս անց, երբ հանդիպեց մշակութային գործիչների հետ, ասաց, որ մշակույթը երկու մարդու փոխհարաբերություն է։

Մենք տեսնում ենք ԱԺ-ում այդ փոխհարաբերությունների ցածր մակարդակը։ Ինչո՞ւ են մարդիկ ցածր մշակութային ցենզով հայտնվել ԱԶԳԱՅԻՆ Ժողովում։

Մենք ի՞նչ ենք ասելու մեր երեխաներին, եթե մեր ընտրյալների մակարդակը այս է։ Մենք ոնց նրանց շնորհակալություն ու ներողություն հայտնել սովորեցնենք, եթե հեռուստացույցով ԱԺ-ն պրոպագանդում է զոռբայությունն ու գողականությունը, ով է ասել, որ մոր պատիվը պահելը հայհոյելուն հայհոյանքով պատասխանելն է։

Ինչո՞ւ են գողական մտածելակերպով մարդիկ թելադրում մեզ իրենց ոճը։ Հերիք չի՞ պատգամավորներին հետաքրքրի միայն անմակարդակ մեծամասնության կարծիքը, որը ողջունում է կռացնելը, հայհոյանքը, հայհոյանքով հայհոյանքին պատասխանելը, ասֆալտին պառկեցնելը, մռութ ջարդելը, սադրելը։

Ուզու՞մ եք կռուտոյ երեվալ՝ գործեք։

Համալրեք ՍԴ-ն, վեթինգը սկսեք վերջապես, ընդունեք ընտրական օրենսգիրքը, ընդունեք հակակոռուպցիոն օրենսդրությունը։

Սա կլինի գործ։

Արարք։

Ու ձեր արածը կհանգստացնի ու տեղը կդնի ձոռբային, թալանչուն, մարդասպանին, Սահմանադրութունը տապալողին։

Ես բազմաթիվ հայաստանցի կայացած մարդկանց անունից կոչ եմ անում, որ մեզ էլ հաշվի առնեք, մենք էլ ենք ձեր ընտրողները ու չենք հանդուրժում այդ մթնոլորտը։

Խնդրում եմ ընկերներիս ցույց տալ իշխանությանը, որ կան մարդիկ, որոնք չեն ընդունում այդ գաղջ մթնոլորտի ոճը, անգամ որ մենք մեծամասնություն չենք, բայց շատ ենք ու ազդեցիկ։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments