«Պակիստանի ավիաուղիներ» ընկերության ինքնաթիռը վթարի է ենթարկվել այդ երկրի Կարաչի քաղաքում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով Geo հեռուստաընկերությանը:

Ինքնաթիռը թռիչք էր կատարում Լահորայից դեպի Կարաչի, այն վթարի է ենթարկվել օդանավակայանի մոտ: Կադրերից երևում է, որ ինքնաթիռի ընկնելու վայրում սև ծուխ է բարձրանում:

Նշվում է, որ վթարի ենարկվածը Airbus A320 ինքնաթիռ է, որի մեջ եղել է 90 ուղևոր:

Spread the love
  •   
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •