Մայիսի 25-ից պարտադիր է դրսում դիմակ կրելը. հասարակական տրանսպորտը կսկսի գործել ու նաև՝ նախակրթարանները

- in Սոցիալական

Մայիսի 25-ից պարտադիր է դառնալու ոչ միայն հանրային փակ, այլ նաև հանրային բաց վայրերում դիմակների կրումը: Այս մասին ԱԺ հատուկ նիստում ասաց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

Կանոնը խախտողները, նրա խոսքով, կտուգանվեն ոստիկանության կողմից: «Ես ուզում եմ հատուկ շեշտել այս կանոնի մասին, որովհետև իրականում այս թուլացումները մեզանից հավելյալ ջանք ու ուշադրություն են պահանջում և հավելյալ պատասխանատվություն են  պահանջում, որպեսզի վարակի տարածման արագությունը հնարավորինս պահպանվի այն չափով, որքանով հիմա է: Եվ առողջապահական համակարգը կարողանա սպասարկել բոլոր հիվանդներին՝ թեթև, միջին և ծանր»,- ասաց նա:

Ավինյանը պարզաբանեց՝ դիմակ ասելով չի նշանակում, որ պարտադիր եռաշերտ դիմակների մասին է խոսքը: Մարդիկ կարող են կրչել նաև կտորից տնային պայմաններում կարված ինքնաշեն դիմակ:

Մայիսի 18-ից հասարակական տրանսպորտը կսկսի գործել, կվերաբացվեն նախակրթարանները: Այս մասին ԱԺ հատուկ նիստում ասաց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

«Վիճակի ամենօրյա մոնթորինգի արդյունքներով ճշգրտվում են առաջիկա երկու շաբաթվա մարտավարական քայլերը, այդ թվում՝ ազատ տեղաշարժի իրավունքի և տնտեսական գործունեության տեսակների նկատամամբ կիրառվող ժամանակավոր սահմանափակումների խստացման կամ թուլացման մասով: Մայիսի 1-ից սկսած որդեգրել ենք սահմանափակումների թուլացման մարտավարությունը, նախատեսում ենք, որ մայիսի 18-ից հանրային տրանսպորտն ամբողջովին կգործարկվի, կվերաբացվեն առևտրի իրականացման վայրերը, հանրային սննդի օբյեկտները կկարողանան ծառայություններ մատուցել նաև փակ տարածքում, կգործեն մարզասրահները, պատմամշակութային վայրերը և մի քանի այլ թուլացումներ»,- ասաց նա: Ըստ Ավինյանի՝ միաժամանակ կվերաբացվեն նաև նախակրթարանները, քանի որ աշխատող ծնողների համար խնդիր է երեխաների հարցը:

«Սակայն շեշտեմ, բոլոր սահմանափակումների թուլացումներն ուղեկցվելու են համակեցության հստակ կանոնների սահմանմամբ, որոնց չկիրառումը հանգեցնում է համապատասխան տույժերի ու տուգանքների»,- ասաց նա:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments