Պետք չէ այլեւս հեռանալ, հայրենադարձությունը սկսվում է

- in Սոցիալական
Zvartnoc odanavakayan

2019 թվականի բյուջեի կատարման մասին հաշվետվության ներկայացման ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ այս տարի Հայաստանում առողջապահության ու կրթության ոլորտներում ավելի քան 100 օբյեկտներ են կառուցվելու ու վերանորոգվելու:

Փաշինյանը նշել է, որ հույս ունեն, որ այդպիսով աշխատանքով կապահովեն մեր քաղաքացիներին, որոնք գումար վաստակելու համար օտար երկրներ են գնում:

Նիկոլ Փաշինյանը բազմիցս ասել է, որ հայրենադարձությունը Հայաստանի կառավարության հրամայականն է: Բայց կոնկրետ նախագծերի ու ներդրումների բացակայությունը մեր հայրենակիցներին ստիպում են գումար վաստակելու համար նորից ու նորից մեկնել Ռուսաստան ու անգամ Թուրքիա:

Կորոնավիրուսն իր փոփոխություններն է մտցրել. շատ աշխատանքային միգրանտներ ստիպված էին վերադառնալ հայրենիք, որովհետեւ Ռուսաստանում ու մյուս երկրներում կարանտին է սկսվել եւ դադարեցվել են շինարարական ու այլ աշխատանքները: Շատերը բախվել են բժշկական խնդիրների: Ինչպես նշել է Սփյուռքի հարցերով հանձնակատար Զարեհ Սինանյանը, Ռուսաստանում շատ հայ միգրանտներ, հնարավոր է, վարակվել են, բայց չեն կարողացել դիմել բժշկական օգնության: Միգրանտների մի մասը չի կարողացել վերադառնալ տրանսպորտային հաղորդակցության դադարեցման պատճառով:

Հիմա Հայաստանն առաջարկում է այլընտրանք՝ Մոսկվայում եւ Սիբրիրում շինարարությունում աշխատող հայերը կարող են այլեւս չմեկնել արտագնա աշխատանքի: Կա լավ տարբերակ՝ ստեղծել շինջոկատ, գրանցել կազմակերպություն, մասնակցել տենդերներին ու ստանալ պետպատվեր:

Նիկոլ Փաշինյանն ասում է, որ Հայաստանում ընկերությունները կարող են չբավարարել տենդերներին մասնակցելու համար: Փաշինյանն ասել է, որ անցած տարվա ճանապարհաշինարարական աշխատանքներին ներգրավվել են ողջ հզորությունները 100%-ով: Նրա խոսքով, անգամ եթե այդ նախագծերին երկու անգամ ավելի գումար հատկացվեր, ազատ ընկերություններ չէին գտնվի: Մի շարք շինարարական տենդերներին ոչ ոք չի մասնակցում:

Փաշինյանն ասել է, որ շուտով 100 օբյեկտների տենդերները կհայտարարվեն: Հայաստանի քաղաքացիները, որոնք ստիպված էին ամիսներ շարունակել տնից ու երեխաներից հեռու ապրել, կհասցնե՞ն մասնակցել տենդերներին: Հնարավոր է, նրանք ավելի քիչ վաստակեն, քան Ռուսաստանում, բայց տանը կլինեն ու ավելի քիչ կծախսեն:

Կառավարությունը, հավանաբար, պետք է փիառ ակցիա անի, եթե պատրաստվում են փոխել քաղաքականությունը: Դա շատ մեծ փոփոխություն է, կա բնական անվստահություն ու այն ցրելու համար պետք է մարդկանց բացատրել, թե նրանց ինչ է առաջարկվում:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments