Պորոշենկոն հայտարարել է, որ Բայդենի հետ իր խոսակցությունների ձայնագրությունները կեղծված են

- in Միջազգային
Poroshenko

Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն հերքում է, որ ԱՄՆ նախկին փոխնախագահ Բայդենի հետ իր ենթադրյալ հեռախոսազրույցի հրապարակված ձայնագրություններն իրական են:

Նրա հայտարարությունը հրապարակվել է «Եվրոպական համերաշխություն» կուսակցության կայքում:

Պորոշենկոյի խոսքերով՝ ձայնագրությունները կեղծված են: «Ուկրաինայի անվտանգության ծառայությունը պետք է պարզի, թե ով է դա արել։ Ո՞ւմ հրամանով։ Ո՞ւմ է դա ձեռնտու»,- ասել է նախկին նախագահը։

Նա նաև ընդգծել է, որ Բայդենի հետ «սարքած» զրույցը հատուկ գործողություն է ընդդեմ ԱՄՆ-ի հետ Ուկրաինայի ռազմավարական հարաբերությունների, որը «Ռուսաստանին զսպող առանցքային գործընկերն է»:

Ավելի վաղ, Ռադայի պատգամավոր Անդրեյ Դերկաչը հրապարակել էր Բայդենի և Պորոշենկոյի միջև կայացած հեռախոսազրույցի ձայնագրությունը, որը վկայում է միջազգային կոռուպցիայի և նախկին նախագահի պետական դավաճանության մասին:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments