Ջուրն է լցվել Հայաստանի գրադարանային համայնքի տարիների աշխատանքը. ածխացել են սերվերները

- in Մշակույթ

Հայաստանի Ազգային գրադարանի ընթերցողները, բազմաթիվ անկախ հետազոտողներ, գիտնականներ  մայիսի 9-ից  չեն կարողանում մուտք գործել Հայաստանի Ազգային գրադարանի կայք, որտեղ տեղադրված են հայերեն գրքերի, պարբերական մամուլի թվային տարբերակները,  Հայաստանի գրադարանների  համահավաք գրացուցակը և այլ թվայնացված նյութեր: 

Մոտ երկու տասնյակ տարվա Հայաստանի գրադարանավարների մասնագիտական աշխատանքի արդյունքում ստեղծված խոշոր ծավալի էլեկտրոնային պաշարներն անհասանելի են: Դրանցից բազմաթիվ մարդիկ էին օգտվում՝ Հայաստանում և Հայաստանից դուրս, մանավանդ այս օրերին, երբ գրադարանները փակ են, գրքերի, մամուլի, ամսագրերի թվային տարբերակներն ընթերցողները ներբեռնում և  կարդում էին առցանց:

Մինչ Հայաստանի Ազգային գրադարանի  ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ գրադարանի առցանց էլեկտրոնային շտեմարանները ժամանակավորապես անհասանելի են տեխնիկական խնդիրների պատճառով, և մասնագետներն աշխատում են սեղմ ժամկետում վերականգնել,  որոշ ընթերցողներ նույն սոցիալական ցանցերում շրջանառում են զանազան վարկածներ:

Հայաստանի Ազգային գրադարանի տնօրենի պաշտոնակատար Հրաչ Սարիբեկյանը «Արեւելքի» հարցմանն ի պատասխան՝ ասել է, որ ածխացել են  սպասարկող կայանները (սերվերները), որոնցում պահվում են շտեմարանները:

Թե ինչ վնաս են կրել Ազգային գրադարանն ու առցանց օգտվողներն այս աննախադեպ հարվածից, Հրաչ Սարիբեկյանն ասաց, որ այն պետք է գնահատի Արտակարգ իրավիճակների նախարարությունը:

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Նարինե Խաչատուրյանն էլ «Արեւելքի» հարցին պատասխանելով ասաց, որ նախարարությունը նույնպես սպասում է Արտակարգ իրավիճակների նախարարության եզրակացությանը, բայց ըստ նախնական նկարագրության, ինչպես ասաց, հին սերվերները հազիվ թե վերականգնվեն:  Փոխնախարարը կատարվածը շատ վատ գնահատեց, նշելով, որ սարքերի մեջ պահվում էին ազգային արժեքներ, բայց ավելացրեց, որ դրանք ազգային արժեքների թվային տարբերակներն էին, բարեբախտաբար արժեքներն ինքնին չեն վնասվել:

«Գործ ունենք ֆինանսական վնասների և  մարդկային տարիների կորսված աշխատանքի հետ,  բայց արժեքները ֆիզիկապես չեն վնասվել, դրանք բոլորն էլ ունեն իրենց արխիվային տարբերակները և հնարավոր է վերականգնել»,-ասաց փոխնախարարը:

Ըստ մասնագետների, նոր սարքավորումներ գնելու և շտեմարանները վերականգնելու  համար կպահանջվեն մի քանի տասնյակ հազար դոլար և չորսից վեց ամիս:   

«Ծանր բան է տեղի ունեցել, նախարարությունն ակնկալում է  արդարացի և ճշմարիտ հետաքննություն, պատճառների բացահայտում, եթե կատարվածում  մարդածին գործոն լինի, մեղավորները պատժվելու են: Այս պահին, քանի դեռ հետաքննությունը թափ չի հավաքել,  միայն  ցավ կարող ենք ապրել»,– կատարվածի մասին ասել է Նարինե Խաչատուրյանը:

ԿԳՄՍ Նախարարությունից էլ տեղեկացրել են՝ հրդեհի պատճառների մասին եզրակացություն ստանալուց հետո հանդես կգան հայտարարությամբ: Հրդեհը կամ բարձ ջերմությունից սարքերի խափանումը ամենայն հավանականության տեղի է ունեցել մայիսի 8-9-ին:  

Հայաստանի Ազգային գրադարանի ընթերցողները, բազմաթիվ անկախ հետազոտողներ, գիտնականներ  մայիսի 9-ից  չեն կարողանում մուտք գործել Հայաստանի Ազգային գրադարանի կայք, որտեղ տեղադրված են հայերեն գրքերի, պարբերական մամուլի թվային տարբերակները,  Հայաստանի գրադարանների  համահավաք գրացուցակը և այլ թվայնացված նյութեր:

Մոտ երկու տասնյակ տարվա Հայաստանի գրադարանավարների մասնագիտական աշխատանքի արդյունքում ստեղծված խոշոր ծավալի էլեկտրոնային պաշարներն անհասանելի են:

Մինչ Հայաստանի Ազգային գրադարանի ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ գրադարանի առցանց էլեկտրոնային շտեմարանները ժամանակավորապես անհասանելի են տեխնիկական խնդիրների պատճառով, և մասնագետներն աշխատում են սեղմ ժամկետում վերականգնել,  որոշ ընթերցողներ նույն սոցիալական ցանցերում շրջանառում են զանազան վարկածներ:

Հայաստանի Ազգային գրադարանի տնօրենի պաշտոնակատար Հրաչ Սարիբեկյանը,  «Արեւելքի» հարցմանն ի պատասխան հայտնել , որ   ածխացել են  սպասարկող կայանները (սերվերները), որոնցում պահվում են շտեմարանները։

Թե ինչ վնաս են  կրել Ազգային գրադարանն ու առցանց օգտվողներն այս աննախադեպ հարվածից, Հրաչ Սարիբեկյանն ասաց, որ այն պետք է գնահատի Արտակարգ իրավիճակների նախարարությունը:

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Նարինե Խաչատուրյանն «Արեւելքի» հարցին պատասխանելով ասաց, որ   նախարարությունը նույնպես սպասում է Արտակարգ իրավիճակների նախարարության եզրակացությանը, բայց ըստ նախնական նկարագրության, ինչպես ասաց,  հին սերվերները հազիվ թե վերականգնվեն:

«Գործ ունենք ֆինանսական վնասների և  մարդկային տարիների կորսված աշխատանքի հետ,  բայց արժեքները ֆիզիկապես չեն վնասվել, դրանք բոլորն էլ ունեն իրենց արխիվային տարբերակները և հնարավոր է վերականգնել»,-ասաց փոխնախարարը:

Ըստ մասնագետների, նոր սարքավորումներ գնելու համար կպահանջվեն մի քանի տասնյակ հազար դոլար և չորսից վեց ամիս՝ կրկին տեղադրելու շտեմարանները:

 «Ջուրն է լցվել Հայաստանի գրադարանային ողջ համայնքի տարիների աշխատանքը»,-ասել է  շտեմարանների ստեղծման ակունքում կանգնած գիտնական, գրադարանագետ Տիգրան Զարգարանը:

Ի դեպ,  Հայաստանի գրադարանների համահավաք գրացուցակը մեկն է շտեմարաններից, որ գործում էր Հայաստանի Ազգային գրադարանի խափանված կայքում: Այն պարունակում է Հայաստանի գրադարաններում առկա գրքերի, հանդեսների, լրագրերի, ատենախոսությունների, սեղմագրերի, քարտեզների և էլեկտրոնային կրիչների մատենագիտական նկարագրությունները: Մոտ 5 միլիոնին մոտ մատենագիտական նկարագրություն կար գրացուցակում: Կայքում տեղադրված էին նաև «Հայ գիրք» և «Հայ մամուլ» շտեմարանները, որոնցում թվայնացված էին միլիոնավոր էջեր:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments